Category: Infocom

  • Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ընդհատել է Բաքու այցը և վերադարձել ԱՄՆ: Այս …

    🇺🇸🇦🇿 Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ընդհատել է Բաքու այցը և վերադարձել ԱՄՆ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
    📌 Փալոնը Բաքու էր ժամանել COP29-ի համաժողովի շրջանակներում ամերիկյան պատվիրակության կազմում։ Գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը Ադրբեջանի նախագահն ընդունել է ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությանը, սակայն Փալոնին թույլ չեն տվել ներկա գտնվել այդ հանդիպմանը։
    📌 Հանրապետական գործիչը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, անցած տարիներին այցելել է նաև Արցախ, հեղինակել է Արցախի աջակցության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծեր։ |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթ…

    🇦🇲🇻🇦 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): 🤝 Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակ…

    🇺🇸 ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ աջակցում են Հայաստանին՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցի հարցին, թե «ինչու ԱՄՆ-ն ջանքեր չի գործադրում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար»։
    🗣 «Ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում։ Մեղմ ասած, ես հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես չեմ ցանկանում մեզ հյուրընկալողների մոտ մարդու իրավունքների հարցերով խոսել։ Բայց եթե դա լիներ թեման, ես չէի լինի շատ կոմպլիմենտար»,- ասել է Շելդոն Ուայթհաուսը;
    🗣 «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք, որ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան։ Եվ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- իր հերթին նշել է սենատոր Էդ Մարքին։ |factor.am|

  • ՀՀ ՆԳՆ խոսնակը հաստատում է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մա…

    ‼️ ՀՀ ՆԳՆ խոսնակը հաստատում է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրը։ 🗣️ Այդ մասին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է Tert.am-ի հետ զրույցում։

  • Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծ…

    👧 Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ 🗣 Կառավարության նիստում ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 💬 Նիկոլ Փաշինյանն…

  • Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում ի…

    💬 Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
    🗣 Այս մասին, Factor.am-ի հարցին ի պատասխան, ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, որ, հաշվի առնելով ուժային ու իրավապահ կառույցների աշխատանքից Փաշինյանի արտահայտած դժգոհությունը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականները, արդյոք Սուրեն Պապիկյանը կշարունակի՞ պաշտոնավարել։

  • Այսօր՝ ժամը 12:41-ին,Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ…

    ‼️ Այսօր՝ ժամը 12:41-ին,Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով:
    📈 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Հովիկ Աղազարյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր …

    Հովիկ Աղազարյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։ 💬 Աղազարյանն այդ մասին հայտնել է «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշելով, որ մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները ճիշտ չեն:

  • {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում…

    {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ❗️Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ զբաղեցրած պաշտոններից կազատվեն ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

  • Բրազիլիայում մեկնարկում է G20-ի երկօրյա գագաթնաժողովը: Բրազիլիան իր նախագահությ…

    🌎 Բրազիլիայում մեկնարկում է G20-ի երկօրյա գագաթնաժողովը:
    📍 Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումները, սոցիալական ինտեգրումը, ինչպես նաև սովի դեմ պայքարը:
    🛬 Գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն Ռիո դե Ժանեյրոյում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ երկրների ղեկավարներ։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։