Category: Infocom

  • Նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մ…

    🛣 Նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
    🔸 Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգայ…

    🎓 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
    🗣 «Այսօր ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը: […] Օրենքը [Բարձրագույն կրթության և գիտության մասին] նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով։
    🔸 Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու ՀՀ անխափան զարգացմանը» , — նշված է Ժաննա Անդրեասյանի ուղերձում։

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջո…

    🇺🇸🇨🇳 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն մարդիկ և ոչ թե արհեստական բանականությունը (AI), ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
    🗣 «Երկու առաջնորդները վերահաստատել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը», — ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: |azatutyun.am|

  • Նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը լայնածավալ օդային հարձակում են իրական…

    🇺🇦🇷🇺 Նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը լայնածավալ օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը։
    📌 Արձանագրվել են ՌԴ անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։ Կիևում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը: |tert.am|

  • Իսրայելի Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիա…

    🇮🇱 Իսրայելի Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, հայտնում է ոստիկանությունը։
    📌 Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը այնտեղ չեն եղել, և ավերածություններ չեն գրանցվել։
    🗣 «Իսրայելի վարչապետին, ում սպառնում են Իրանը և նրա վստահորդները, որոնք փորձում են սպանել նրան, չի կարող ենթարկվել նույն սպառնալիքներին տանը»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: |azatutyun.am|

  • «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում հաղթել է Վրաստանի ներկայաց…

    🇬🇪🏆 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում հաղթել է Վրաստանի ներկայացուցիչը «Մայրիկիս» երգով:
    🔸 Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը:

  • Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չեղարկել է իր ծրագրված այցը Բաքվում ՄԱԿ-ի կլիմա…

    🇮🇱🇦🇿 Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չեղարկել է իր ծրագրված այցը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովին։

    📌 Հերցոգի վարչակազմն Ադրբեջան իր այցի չեղարկումը բացատրել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։ |news.am|

  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոն…

    🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
    📌 Փաշինյանը Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
    🔸 Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
    [ՀՀ կառավարություն]

  • 󠁧󠁥Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ…

    ❗️󠁧󠁥Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը: 🗣 «Երբ նրանք (ցուցարարները — խմբ.) դուրս գան շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում կտեսնենք, թե որքան աջակցություն կստանանք»…

  • Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան մտադիր է չեղարկել Մոսկվայի և Սուխումիի միջև կ…

    🗣 Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան մտադիր է չեղարկել Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային ծրագրերի մասին փաստաթուղթը։ 📌 «Նման որոշում կայացվել է՝ հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասված է Աբխազիայի նախագահականի հաղորդագրու…