Category: Infocom

  • Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ի…

    🇮🇷🇷🇺 Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով․ «Մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։
    🗣 «Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», — ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է դեսպանը` միաժամանակ, խուսափելով հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի․ «Դա տեղի չի ունենա», — ասել է դեսպանը։
    🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել է, որ «իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում»։ Ինչպես նշում է պարբերականը, Ռիտերը ասել է, որ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։|azatutyun.am|

  • Իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջա…

    📍 Իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ 📍 Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ [Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի…

    🎄 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. սպառողների վրա դ…

    ‼️ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. սպառողների վրա դա չի անդրադառնա:
    🔸 ««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
    🔸 Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղա…

    🇦🇿🗣 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին։
    💬 «Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ասել է Հաջիևը։ |armenpress.am|

  • Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, …

    🇺🇸 Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում:
    💬 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և Վիվեք Ռամասվամին կղեկավարեն ԱՄՆ պետարդյունավետության դեպարտամենտը: Նրա խոսքով նրանք միասին կաշխատեն «վերացնել կառավարական բյուրոկրատիան, կրճատել ավելորդ կանոնակարգերը ու անտեղի ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները»:
    🗣 «Սա ունի պոտենցիալ՝ դառնալու մեր ժամանակի «Մանհեթենի նախագիծը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ: |foxnews.com|

  • Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, …

    🇺🇸 Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում:
    💬 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և Վիվեք Ռամասվամին կղեկավարեն ԱՄՆ պետարդյունավետության դեպարտամենտը: Նրա խոսքով նրանք միասին կաշխատեն «վերացնել կառավարական բյուրոկրատիան, կրճատել ավելորդ կանոնակարգերը ու անտեղի ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները»:
    🗣 «Սա ունի պոտենցիալ՝ դառնալու մեր ժամանակի «Մանհեթենի նախագիծը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ: |foxnews.com|

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հ…

    🇦🇿🇬🇧 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը քննարկել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը:
    🇦🇲 Ալիևը նշել է, որ բանակցությունները շարունակվում են, պայմանագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է, տեղի է ունեցել ավելի քան 12կմ երկարության սահմանի սահմանագծում ու սահմանազատում, իսկ հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը շարունակելու մասին։
    📍 Միաժամանակ Ալիևը հայտարարել է ՀՀ սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացառման» կարևորությունը։ |1lurer.am|

  • Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախար…

    🇺🇸🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
    🇦🇲🇦🇿 ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և ամուր խաղաղության հասնելու կարևորությունը:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում հանդիպում է ունեցել …

    🇦🇲🇸🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։
    🤝 Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։
    🔸Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։ [ՀՀ ԱԳՆ]