Category: Infocom

  • Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայ…

    🇷🇺🇪🇺 Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն ցուցաբերել և միանալ հակառուսական պատժամիջոցներին:
    🔸 Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։
    [ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին] |news.am|

  • Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցել…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: 
     
    🤝 Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

  • Փրկարարները Ստեփանավան քաղաքի՝ հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու …

    ❗️Փրկարարները Ստեփանավան քաղաքի՝ հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 📌 Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ…

  • ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մա…

    ❗️ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են: Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաեւ…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ …

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, հաղորդում է New York Post-ը: 🗣 «Նա (Պուտինը) ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ», — ասել Է Թրամփը…

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տեղեկացնում են, որ ութ աշխատակից հեռացվ…

    ❗️ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տեղեկացնում են, որ ութ աշխատակից հեռացվել է աշխատանքից։ 🗣 «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝…

  • 2025թ. փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ գերիների,…

    🇦🇲🇦🇿 2025թ. փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով…

  • Միջազգային արբիտրաժային ատյաններում ՀՀ կողմից տարած դեռևս ռեկորդային ամենամեծ հ…

    ❗️ Միջազգային արբիտրաժային ատյաններում ՀՀ կողմից տարած դեռևս ռեկորդային ամենամեծ հաղթանակը՝ «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով, եզակի է միջազգային ներդրումային արբիտրաժի պրակտիկայում: Փաստաբանական թիմին հաջողվել է հասնել նրան, որ Արբիտրաժային տրիբունալը վճռով պարտադրել է հայցվորներին փոխհատուցել այդ հայցերի հետևանքով Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով:
    📌 Գործը վերաբերում էր ՀՀ-ի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերին, որոնց համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու էր Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:
    🔸 Ավելի ուշ «Ռասիա» ՖԶԵ ընկերությունը ՀՀ-ից պահանջեց 225 միլիոն ԱՄՆ դոլար և տոկոսներ։ Մասնավորապես, հայցվորները մեղադրում էին Հայաստանին, որ վերջինս փորձում է իրենց փոխարինել Չինաստանից եկող գործընկերներով այն բանից հետո, երբ պատրաստվել են ճանապարհների շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումները։
    🔸 2023թ. հունվարի հունվարի 20-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի տրիբունալը մերժել է Հայաստանի դեմ ներկայացված պահանջը, ինչից հետո հայցվորները դիմել էին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ չեղարկելու տրիբունալի վճիռը: Այստեղ ևս հաջողության չեն հասել: Արդյունքում արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է հայցը՝ գտնելով, որ այն ներկայացվել է վաղեմության ժամկետը լրանալուց հետո։ |hetq.am|
    Կարդալ ավելին

  • Բուժօգնության դիմած 6 քաղաքացիներից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանո…

    🏥 Բուժօգնության դիմած 6 քաղաքացիներից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: 📌 Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է…

  • Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուս…

    🇪🇪🇱🇻🇱🇹 Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից։
    ⚡️ Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ ՌԴ-ից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։
    🗣 «Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», — հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը: |azatutyun.am|