Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությ…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:
    🔸 Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:
    🤝 Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակր…

    🇦🇲🇫🇷 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
    🔸 Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից։

  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթ…

    🇩🇪🇦🇿 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։
    🔸 Նա չեղարկել է իր մասնակցությունը Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ |armenpress.am|

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նոյ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
    🔸 «Մենք ընդունում ենք ընտրությունը, որն արել է երկիրը։ Ես բազմիցս եմ ասել՝ չի կարելի սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ դու հաղթած ես։ Ես նաև հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջ տալ ամերիկյան ընտրական համակարգի ազնվության մասին հարցերին։ Այն ազնիվ է, արդար և թափանցիկ»,- հայտարարեց ԱՄՆ 46-րդ նախագահը։ |azatutyun.am|

  • Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 101+00 հատվ…

    🔸 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի …

    🇫🇷🇹🇷 Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։
    🤝 Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ |shantnews.am|

  • ԼՐԱՑՎԱԾ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատար…

    ❗️ԼՐԱՑՎԱԾ
    «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի տեքստում այժմ առկա են օրհներգի բոլոր 4 քառատները։ Նշված է, որ նախատեսվում է վերադասավորել քառատները։
    📌 Հատկանշական է, սակայն, որ նախագծի հեղինակներից մեկի՝ Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջում առկա հրապարակման մեջ կա նաև այն տողը, ըստ որի՝ առաջարկվում է հանել վերջին քառատունը։ Նշենք նաև, որ Ղազարյանի ֆեյսբուքյան էջում առկա ձևակերպմամբ նախագծի մասին լուրը տարածել էին նաև մի շարք լրատվամիջոցներ։

    📌 Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում։
    📝 Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, և առաջարկվում է հանել հետևյալ քառատողը՝
    «Ամենայն տեղ մահը մի է,
    Մարդ մի անգամ պիտ մեռնի,
    Բայց երանի, որ յուր ազգի
    Ազատության կզոհվի»։
    🎙Առաջարկվում է, որ օրհներգն ավարտվի հետևյալ քառատողով՝
    «Նայիր նրան՝ երեք գույնով
    Նվիրական մեկ նշան,
    Թող փողփողի թշնամու դեմ,
    Թող միշտ պանծա Հայաստան»։ [ՀՀ Ազգային ժողով]

  • Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակց…

    ❗️Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը:

    🔸Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
    🤝 Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խ…

    🇦🇲🇦🇿🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խթանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
    🗣 «Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասի կայունությանը։ Ֆրանսիան լիովին աջակցում է Ձեր ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները դյուրացնելու նպատակով:
    🔸 Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին՝ ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը՝ ԵՄ ռազմավարության, Անդրկովկասյան միջանցքի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի միջոցով: Մեկը չպետք է տեղի ունենա առանց մյուսի»,- ասել է Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո: |armenpress.am|

  • Վրաստանի վերաքննիչ դատարանը չի բավարարել հասարակական կազմակերպությունների բողոք…

    🇬🇪 Վրաստանի վերաքննիչ դատարանը չի բավարարել հասարակական կազմակերպությունների բողոքը՝ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով հազարից ավելի ընտրատեղամասերի տվյալները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ |factor.am|