Category: Infocom

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի…

    🇦🇲🇭🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշին:
    🤝Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի: Նա ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը: [ՀՀ ԱԳՆ]

  • ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սա…

    🇦🇲🇦🇿 ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:
    🗣 «Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- նշել է Սիմոնյանը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։
    📌 Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին՝ կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։|azatutyun.am|

  • ՀՀ-ում Վրաստանի դեսպանը անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Լոռու մարզը «պատմակ…

    🇦🇲🇬🇪 ՀՀ-ում Վրաստանի դեսպանը անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելուն՝ նշելով, որ «անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի Հայաստանի ու Վրաստանի օրինակելի համագործակցության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»։
    🗣 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գեորգի Շարվաշիձեն՝ շեշտելով՝ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

  • ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իրատեսական է համարում, …

    🗣 ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իրատեսական է համարում, որ COP-29-ի ֆոնին Բաքուն որոշակի թվով գերիներ ազատ կարձակի, բայց դրական կանխատեսում չունի, որ այս միջոցառումը կտարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ։
    📌 Սահակյանի կանխատեսմամբ՝ ՀՀ իշխանությունները կմասնակցեն, և, նրա խոսքով, անտրամաբանական կլինի չմասնակցությունն այն պայմաններում, որ միջազգային գործընկերները համատարած բոյկոտ չեն իրականացրել, և ՀՀ իշխանությունները քաղաքականապես աջակցել են Ադրբեջանին, որ COP-29-ը հյուրընկալի հենց Ադրբեջանը։
    🔸 «Մասնակցության պարագայում նաև սպասում ունենք, որ ՀՀ պատվիրակությունը պետք է բարձրաձայնի չլուծված, խրթին խնդիրները, որոնք կան հայ-ադրբեջանական հարաբերություններում, և միջազգային հանրության ուշադրությունը զետեղի այդ խնդիրների վրա։ Այսինքն՝ մասնակցությունը պետք է լինի ոչ թե ֆիզիկական ներկայության կամ պասիվ լսողի դերում, այլ պրոակտիվ դերով»։|news.am|

  • Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական …

    🗣 Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
     
    🔸 ՀՀ վարչապետը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: 
     
    🔸 Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]
  • Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը այսօր հայտնեց, որ մեկ-երկու հարց շարունակում…

    🇦🇲 Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը այսօր հայտնեց, որ մեկ-երկու հարց շարունակում է չհամաձայնեցված մնալ՝ չմանրամասնելով, թե դրանք որ հարցերն են։
    🇦🇿 Խաղաղության համաձայնագրի վիճահարույց կետերին X-ի իր էջում անդրադարձել է Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը՝ գաղտնազերծելով դրանք։ Ըստ նրա՝ դրանցից մեկը ՀՀ Սահմանադրության փոփոխության, մյուսը՝ Երևանի կողմից «իրավական և դիվանագիտական վեճերի» բացառման, վերջինն էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայության մասին է:
    🗣 Կոստանյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխելու պահանջ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա: Իսկ արդյոք մյուս երկու կետերը վերաբերո՞ւմ են իրավական վեճերի բացառմանը և սահմանին օտար ուժերի բացակայությանը, Կոստանյանն ասաց, որ քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ճիշտ չի համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց չհամաձայնեցված կետերի շուրջ պիտի շարունակվեն քննարկումները։|azatutyun.am|

  • ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է՝ Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավա…

    🇦🇲🇮🇷 ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է՝ Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ․
    🗣 «Պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում»,- Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեհդի Սոբհանին:
    🛣 Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար․ «Երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետևաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին»: |armenpress.am|

  • Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի…

    💬 Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
    🔸 ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթերին, բայց նաև ստանձնել է պատասխանատվություն իրականացնելու խաղաղության ողջ գործըթնացի իրավական ուղեկցումը:
    🗣 Դիտարկմանը, որ եթե կիսում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա կո՞ղմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Գալյանը պատասխանեց. «Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին։ Պարոն վարչապետը շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ»:

  • Արարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ ՀՀ-ում քաղբանտ…

    🗣 Արարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան:
    📍 «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են որպես կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին հակազդեցություն»,- ասաց Գալյանը լրագրողների հետ զրույցում: |news.am|

  • Գերմանիայում կազմալուծվել է իշխող «լուսացույցի կոալիցիան», որը կազմված էր Գերմա…

    🇩🇪 Գերմանիայում կազմալուծվել է իշխող «լուսացույցի կոալիցիան», որը կազմված էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից և «Միություն 90»-ից:
    📍 Կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է իշխող կոալիցիայի կազմում Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ պարզաբանելով, որ նախարարը կառուցողական չի գործել բյուջետային հարցերում և արգելափակել է անհրաժեշտ օրենքների ընդունումը։ Իր հերթին Լինդները Շոլցին մեղադրել է կոալիցիայի կազմալուծման համար։
    💰 Շոլցի և Լինդների միջև լուրջ տարաձայնություններ կան՝ կապված տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության հետ, որի պատճառով նրանք չեն կարողանում ընդունել 2025թ. բյուջեն։
    Շոլցը հունվարի 15-ին Բունդեսթագից վստահության քվե կխնդրի իր կառավարության համար, որպեսզի կարողանա մարտին արտահերթ ընտրություններ անցկացնել։ |armenpress.am|