Category: Infocom

  • Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին…

    ⚖️ Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ 🔸 Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին ԱԺ-ի բակում մոտեցել է պատգամավորի օգնականը, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ տեսանյութ հրապարակելու կապակցությամբ:…

  • Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաք…

    🇦🇲🇷🇺 Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում:
    🔸 Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ:
    📌Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները։ ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցի անդամ պետություններում անվտանգության ապահովման համար:
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tert.am|

  • Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գ…

    ❗️Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։ |azatutyun.am|

  • Երկրորդ օրն է՝ Կիրանցի բնակիչները փաստացի մեկուսացման մեջ են, այսօր ևս ոստիկանո…

    📌 Երկրորդ օրն է՝ Կիրանցի բնակիչները փաստացի մեկուսացման մեջ են, այսօր ևս ոստիկանությունը հերթափոխով հսկում է գյուղի մուտքը։ Այստեղ նաև սևբերետավորներ կան։
    🔸 Կիրանց չհասած՝ անցակետ է դրված, հենց դրա մոտ էլ ոստիկանները հսկողություն են իրականացնում։
    ❗️Այսօր գյուղ քննիչներ են ժամանել, որոնք ասում էին, թե քննչական գործողություններ են իրականացնում Կիրանցում։
    📢 Նրանք առգրավեցին հենց բողոքի գործողությունների վայրում՝ Կիրանցի սկզբնամասում գտնվող խանութի տեսախցիկը, ընդ որում՝ խանութի սեփականատերը տարակուսած էր, թե ինչու են հենց տեսախցիկը տանում, այլ ոչ թե կրիչը։|azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց` հաջակց…

    📢«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց` հաջակցություն Տավուշում ակցիա իրականացնող քաղաքացիներին։
    👮 Ակցիայի մասնակիցները իրավապահ մարմիններից պահանջում են պաշտպանել մայր օրենքը և հայրենիքը։

  • ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը։…

    ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը։

  • Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ու…

    ❗️ Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն:
    📌 Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ խնդրելով հարակից հատվածի բնակչությանը ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

  • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Freedom house»-ի՝ «Ինֆոքոմ…

    📌 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Freedom house»-ի՝ «Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ դատողությանը, թե մտահոգիչ է, որ իրավապահ մարմինները դրանցում հանցակազմ չեն տեսել, ասաց․
    🗣 ««Freedom house»-ը չունի այդ տվյալը, քանի որ օպերատիվ ստուգման փուլում է գտնվում հրապարակումը, Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում․ այս պահին ստուգվում են բոլոր տվյալները, փոխանցումները։ Առանձին ստուգողական գործողություններ են իրականացվում բանկային փոխանցումների վերաբերյալ»։
    📌 Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմ»-ին հայտնել էին, որ հանցանքի և զանցանքի հատկանիշներ այդ գործողություններում չեն հայտնաբերել։

  •   Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են |civilnet.am| Ադրբեջանի և Հայաս…

    📺  Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են |civilnet.am|

    📌 Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։

  • Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.a…

    🇦🇿 Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.am|

    🌍 Ադրբեջանը Թուրքիայից գնել է կառավարվող ավիառումբեր, զրահամեքենաներ, հարվածային դրոններ, Իսրայելից՝ հետախուզական արբանյակներ, Իտալիայից՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ԱՄՆ-ից՝ ավիացիոն շարժիչներ։
    🔸 Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից: Քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ, գնման պատվերն էլ հավանաբար տրվել է 2021-ին:
    🔸 2022 թ. Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել եւ նույն տարում ստացել է նաեւ 12 հատ (քանակի վերաբերյալ ինֆորմացիան հստակ չէ) «Cobra II» զրահամեքենա, որոնք նախագծում եւ արտադրում է թուրքական «Otokar» մասնավոր ընկերությունը: «Cobra» զրահամեքենաներն առաջին անգամ Ադրբեջան են առաքվել 2010 թ. դեկտեմբերին, սակայն «SIPRI»-ի վիճակագրության մեջ երեւացողը («Cobra II») դրա մոդեռնիզացված տարբերակն է, որն առաջին անգամ Թուրքիան ցուցադրել է 2013-ին: