Category: Infocom

  • Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․ «Զրուցել եմ Հայաստանի…

    🇺🇦🇦🇲Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․
    🗣 «Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:
    📌Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»: |tert.am|

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութ…

    🇷🇺🇦🇿Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
    📌 Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։

  • Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։…

    🔸Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

  • Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջ…

    📌 Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջանան որոշ քաղաքացիների անշարժ գույքի հետ կապված, նրանք պետք է ստանան փոխհատուցում անգամ սեփականության վկայական չունենալու պարագայում։ 
    🗣Անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունն է թույլ տվել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա և բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման և տարբեր ձևաչափերի միջոցով։
    [ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյան] |armenpress.am|

  • «Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ հաջակցությո…

    🪧 «Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ հաջակցություն տավուշցիների:
    📌 Նրանց ձեռքին կան պաստառներ՝ «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են», «Մի խախտեք մայր օրենքը», «Ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին» գրություններով:
    🗣 Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. ՀՀ ներքին զորքերը փաստացի գրավել են Հայաստանի տարածքում գտնվող Կիրանց գյուղը: Շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիների մուտքը այդ բնակավայր, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն»:|news.am|

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայ…

    🇦🇲📞🇺🇦 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

    🗣 Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։
    📌 Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:

  • Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափո…

    ❗️Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: 📌Վթարի հետևանքով, նախնական տվյալների…

  • Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխա…

    🪧 Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը։

    📌 Գեւորգյանը անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։
    🗣 «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին»,- իր խոսքում նշեց նա։ |news.am|

  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապա…

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին փոխանցել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
    📌 Նշենք, որ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկայում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի: Պատճառն, ըստ լրատվամիջոցի, առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ։

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են ՀՀ…

    🇦🇲🇺🇸 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
    🤝 Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

    📌 Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
    📌 Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը:
    [ՀՀ ՊՆ]