Category: Infocom

  • Քամալա Հարիսը չորեքշաբթի զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավ…

    🇺🇸 Քամալա Հարիսը չորեքշաբթի զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ասել է Հարիսի ավագ օգնականը:
    🤝 Հարիսը Թրամփի հետ քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը նախքան իր ելույթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

  • Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագա…

    🇺🇸🇫🇷 Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
    🤝 Նրանք պայմանավորվել են «միասին աշխատել խաղաղության և կայունության վերականգնման շահերից ելնելով», հաղորդում է AFP-ն:

  • Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիո…

    🇺🇸🇪🇺 Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում։
    🗣 «Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա։ Այս ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան»,- գրել է Բորելը։ |armenpress.am|

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի ն…

    🇺🇸🇺🇳 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ:  Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։
    🤝 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես շնորհավորել է Թրամփին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբեր սպասում է Թրամփի հետ նորից աշխատելու հնարավորությանը՝ ՆԱՏՕ-ի միջոցով, հզորության միջոցով խաղաղությունն առաջ տանելու համար։

  • Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում լուրջ սպառնալիք է մ…

    🇺🇸 Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում լուրջ սպառնալիք է մարդու իրավունքների համար ԱՄՆ-ում և աշխարհում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
    📌 «Դոնալդ Թրամփը չի թաքցրել ԱՄՆ-ում միլիոնավոր մարդկանց իրավունքները ոտնահարելու իր մտադրությունը։ Անկախ հաստատությունները և քաղաքացիական հասարակության խմբերը, ներառյալ՝ Human Rights Watch-ը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի նա և նրա վարչակազմը պատասխանատվության ենթարկվեն չարաշահումների համար»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Տիրանա Հասանը։ |factor.am|

  • Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Բաալբեկ նահանգի ուղղությամբ․ առ…

    🇱🇧 Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Բաալբեկ նահանգի ուղղությամբ․ առնվազն 20 արկ է արձակվել։
    🗣 Շրջանի նահանգապետ Բաչիր Խոդրն ասել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել և 35-ը վիրավորվել հարձակման հետևանքով։
    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի ուղղությամբ՝ Լիբանանի տարածքից արձակվել է 50 արկ։ Օբյեկտների մի մասը որսացել են ՀՕՊ համակարգերը, մնացածը ընկել են բաց տեղանքում։

  • Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նա…

    🇹🇷🇺🇸 Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
    🗣 «Հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։ |ermenihaber.am|

  • «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակ…

    ⚖️ «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին․ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվեց վարչական վերահսկողության սահմանմամբ։ 📺 Նրանք երեք ամիս չեն կարողանա վարել «Իմնեմնիմի» փոդքասթն ու այլ հաղորդումներ։

  • Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է …

    ⚖️ Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան։
    🔸 ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ն 2011-2014թթ. խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ:
    [Գլխավոր դատախազություն]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։   Նո…

    🇦🇲🇭🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ 
     

    🤝 Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]