Category: Infocom

  • Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Ս…

    Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար: |armtimes.com|

  • Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետերի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Կողմերը…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետերի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
    🤝 Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության առանցքային հարցեր։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։ |tert.am|

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտ…

    🇦🇲🇲🇩 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: 🗣️ «Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության…

  • «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»։ Այս մասին հայտարարել ե…

    ❗️«Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»։ Այս մասին հայտարարել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։
    🗣 «Արդարադատության նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալու, թե այս կամ այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքի իրացումը։
    📌 Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) հարցին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։ ՀՀ Վարչական դատարանը մերժել է վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը», — նշված է հայտարարությունում։

  • Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները …

    🇬🇪 Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները պահանջում են չեղարկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
    📢 Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարևանությամբ, որտեղից երթով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք։

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին (ՄԱԿ-ի Կլի…

    🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին)։ |1lurer.am|

  • Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դա…

    ✈️ Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ 
    🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին․ «Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»:
    📃 Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»:|armenpress.am|

  • Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դա…

    ✈️ Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ 
    🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին․ «Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»:
    📃 Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»:|armenpress.am|

  • Ալեն Սիմոնյանը գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չ…

    🗣 Ալեն Սիմոնյանը գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց լրագրողների հետ զրույցում։
    📌 Պատասխանելով հարցին, թե գերիների վերադարձը կնպաստի՞, որ Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը, Սիմոնյանը նշեց․ «Ես չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու, մենք պետք է հապաղենք և չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք»։|azatutyun.am|

  • Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 ա…

    🌡 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
    ☔️ Նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
    ☁️ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։