Category: Infocom

  • Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
    🗣 «ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի։
    📌 Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները, երկու կողմից էլ զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործընթացում: Այս ամենը կողմերից պահանջում է ոչ միայն զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ»,- ասել է Լավրովը։|tert.am|

  • Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
    🗣 Դեսպանն ընդգծել է՝ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության պայմաններում, ապա պետք է սկսեն քայլերից, որոնք կգնահատվեն։  |armenpress.am|

  • Այսօր Հյուսիսային պողոտայում անցկացվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմ…

    📝 Այսօր Հյուսիսային պողոտայում անցկացվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպած ստորագրահավաք։ Լրագրողների հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց․
    🗣 «Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտի թանկացման դեմ:
    📌 Որովհետև ում հարցնում ես՝ բոլորը դեմ են այս թանկացմանը: Այստեղ հարցը միայն այն է, թե ինչքանով մենք կկարողանանք հասնել մարդկանց, ինչքան կհասցնենք դա անել: Մենք ակնկալում են տասնյակ հազարներ»։ |news.am|

  • Ռուսաստանն արել և անում է ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավոր…

    🇷🇺 Ռուսաստանն արել և անում է ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար. Վլադիմիր Պուտին
    🗣️ «Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան», — ասել է Պուտինը դեսպանների ընդունելության ժամանակ։ |tass.ru|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։
    📌 Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է 28 նոր դեսպանների։

  • Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահի…

    ‼️ Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|
    🔸 Լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։
    🔸 Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր «Adjara Voyage» էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»:
    🔸 #CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։

  • ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանա…

    🇦🇲🇪🇺 ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը. ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան
    💬 Հովհաննիսյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց՝ 2024-ը աննախադեպ տարի էր ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. «Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել, օրինակ՝ վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Երկու կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ»։
    📍 Փոխարտգործնախարարը նշեց նաև, որ ավարտին է հասցվում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը. «Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով»: |civilnet.am|

  • POLITICO. ԵՄ-ում ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում այլ …

    🇦🇲 POLITICO. ԵՄ-ում ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում այլ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ, երբ ՀՀ դեսպանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջից սպանության սպառնալիքներ է ստացել։ 📨 Նամակում ասվում է, որ Ադրբեջանի դեսպան…

  • Միացյալ Նահանգներում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Հարցումները ցույ…

    🇺🇸🗳 Միացյալ Նահանգներում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
    📊 Հարցումները ցույց են տալիս, որ Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի միջև ընթանում է, ըստ էության, հավասար ընտրապայքար։

  • Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է։ Հանրահավաքի վերջում հնչեց Վրաստանի օրհներգ…

    🇬🇪 Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է։ Հանրահավաքի վերջում հնչեց Վրաստանի օրհներգը, իսկ քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Բարաթաշվիլիի կամուրջ։
    📢 Ակցիայի ընթացքում ընդդիմությունը քաղաքացիներին ներկայացրեց գործողությունների ծրագիրը։