✈️Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ 🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին․ «Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»: 📃 Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»:|armenpress.am|

🗣Ալեն Սիմոնյանը գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց լրագրողների հետ զրույցում։ 📌 Պատասխանելով հարցին, թե գերիների վերադարձը կնպաստի՞, որ Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը, Սիմոնյանը նշեց․ «Ես չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու, մենք պետք է հապաղենք և չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք»։|azatutyun.am|
🌡 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ ☔️ Նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ ☁️ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
❌ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ հայտարարություն կտարածեն, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։ 📌 Հիշեցնենք, որ…
⚽️ «Սյունիք», «Ալաշկերտ», «Վեստ Արմենիա» և «Արարատ» ֆուտբոլային ակումբները հանդես են եկել հայտարարություններով, նշելով՝ աջակցում են ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ 🗣 «Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք…
🇺🇸 «ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը: 📍 Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը: 📍 Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ և ողջունում նրանց զորակցության խոսքերը՝ հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ»,- ասվում է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձում: |factor.am|
📣 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 📞 Տեսակցությունների ընթացքում գերիների հետ եղել են առանձնազրույցներ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ |civilnet.am|
🇮🇷 Իրանի նախագահը հայտարարել է, որ հրադադարը կարող է ազդել Իսրայելին Թեհրանի պատասխանի վրա: 🗣 «Եթե նրանք [իսրայելցիները] վերանայեն իրենց պահվածքը, ընդունեն հրադադարը և դադարեցնեն ճնշված և անմեղ մարդկանց սպանությունը տարածաշրջանում, դա կարող է ազդել մեր արձագանքի ինտենսիվության և բնույթի վրա»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: |azatutyun.am|