Category: Infocom

  • Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փա…

    ⚖️ Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը:
    🔍 Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։
    📌 Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօ…

    Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

    🗣 Գիտության ազգային կենտրոնը լեհական պետական գործակալություն է, որը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը խոսում է՝
    🔸 Գիտության ազգային կենտրոնի դրամաշնորհային ծրագրերից,
    🔸 Լեհաստանում գիտությունը ֆինանսավորող պետական տարբեր գործակալություններից ու դրանց համատեղ ծրագրերից,
    🔸 համալսարաններում հետազոտական ծրագրերի ֆինանսավորումից,
    🔸 համալսարաններում դասախոսների կրթական և հետազոտական գործառույթները բալասնավորելու կարևորությունից։

    Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

    #infocom #ինֆոքոմ
    Գիտության ազգային կենտրոնը լեհական պետական գործակալություն է, որը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը խոսում է՝
    – Գիտության ազգային կենտրոնի դրամաշնորհային ծրագրերից,
    – Լեհաստանում գիտությունը…

  • Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյ…

    Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյալներով կա երեք զոհ և վեց տուժած:
    📌 Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

  • Ազգային – ժողովրդավարական Բևեռը ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում՝ ժամանա…

    🪧 Ազգային – ժողովրդավարական Բևեռը ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում՝ ժամանակ առ ժամանակ փորձելով փողոցներ փակել։ Ոստիկանները մասնակիցներին հեռացնում էին փողոցների երթևեկելի հատվածներից։ Մասնակիցների ձեռքին «Աջակցենք Տավուշի դիմադրությանը» գրվածքով պաստառներ էին։
    🚔 Ոստիկանները ակցիայի մասնակիցների բերման ենթարկեցին։ ԱԺԲ-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թիվը 23 է։

  • Newday լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ուժայիննե…

    Newday լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ուժայինները գետնին տապալելով փորձում բերման ենթարկել մի տղայի։
    ❗️ Լրատվականը նշում է, որ երիտասարդը Newday կայքի օպերատորն է:

  • Կիևը և Մոսկվան 2022թ. Ստամբուլի բանակացությունների ժամանակ պայմանագիր չեն ստոր…

    🇷🇺🇺🇦🇬🇧 Կիևը և Մոսկվան 2022թ. Ստամբուլի բանակացությունների ժամանակ պայմանագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման տակ. Դմիտրի Պեսկով
    🗣️ «Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ հիշեցնելով, որ իշխող կուսակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն էն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր: |1lurer.am|

  • «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում` հաջակցու…

    🧍‍♀️«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում` հաջակցություն Տավուշում բողոքի ակցիա իրականացնողների։
    📌 Մասնակից կանայք «Չարի վերջը մոտ է», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» գրվածքներով պաստառներով քայլում են Երեւանի փողոցներով։

  • Կիրանցում բողոքի ակցիան շարունակվում է։ Այստեղ են նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթ…

    🏡 Կիրանցում բողոքի ակցիան շարունակվում է։
    ⛪️ Այստեղ են նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։
    📌 Կիրանցում բնակիչները դիմավորեցին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանին։ Նա նշեց, որ վերադարձել է ժողովրդի կողքին լինելու։ Նրա խոսքով՝ այս գործընթացը այլեւս կասեցնել հնարավոր չէ, սա ցանցային պայքար է։
    📌 Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը ապրիլի 23-ին մի շարք քաղաքացիների հետ բերման էր ենթարկվել Այրումի հատվածում, այնուհետև առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ արդեն երեկ՝ ազատ արձակվել։

  • Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և …

    🚶🏻Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։
    🗣 Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշեց՝ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։ Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։
    📌 Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք սրտի, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «Մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։
    🏫 Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։

  • Մի խումբ քաղաքացիներ մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղ…

    🚧 Մի խումբ քաղաքացիներ մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում՝ իրենց աջակցությունը հայտնելով Տավուշում տեղի ունեցող ակցիաներին։
    👮🏻‍♂️ Փակված հատված ժամանեցին ոստիկանության ծառայողներ․ երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվեց, սակայն մասնակիցները դեռ տեղում են՝ շարունակելու անհնազանդության ակցիան։