Category: Infocom

  • Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. հ…

    Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. համապատասխան նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստին:
    🔸 Նոտարական վավերացում չի պահանջվի, եթե պայմանագիրը համապատասխանի Կառավարության հաստատած օրինակելի ձևին, այլ պայմաններ չպարունակի և կնքվի Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում կողմերի էլեկտրոնային թվային ստորագրություններով։
    Նոր կարգավորումը կգործարկվի Կադաստրի էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործիքակազմի ներդրումից հետո, բայց որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։ |armenpress.am|

  • Արարատ քաղաքում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. համապատասխան որոշումն ընդունվեց…

    Արարատ քաղաքում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին:
    ℹ️ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը մինչև 2030թ. Ս․ Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում կկառուցի ընդհանուր առմամբ 198 բնակարան։ Դրանցից շուրջ 68 քմ մակերեսով 48 բնակարան անհատույց կփոխանցվի Արարատ համայնքին՝ նախկինում քանդված շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար։ |armenpress.am|

  • «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց: Աշխատակիցնե…

    🗣 «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց:
    💬 Աշխատակիցներից մեկը «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրավապահները կապարակնքել են առաջին գոտու տաղավարները առանց իրենց տեղյակ պահելու: Նրա խոսքով՝ իրենք պատասխան չեն ստացել ո՛չ տոնավաճառի տնօրինությունից, ո՛չ ՔԿ-ից:
    Տեսանյութը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

  • ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 325 մլն դ…

    💰 ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 325 մլն դրամ՝ միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների իրականացման համար:
    Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ …

    ‼️ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ:
    🔸 Վերջինս հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կիրառած հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։ Հարցը ՄԻՊ-ը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։
    🔸 «Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման
    հնարավորությունը քննարկելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
    Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

  • Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից…

    🛥 Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։ Սաուդյան պետական SPA լրատվականի փոխանցմամբ՝ անձնակազմի անդամների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է
    ℹ️ Եմենցի զինյալները վերահսկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակա տարածքները, որոնք գտնվում են Արաբական թերակղզու՝ Հորմուզի նեղուցի հակառակ կողմում։ |azatutyun.am|

  • Մանիլայում ավարտվել է ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հա…

    🇷🇺🇺🇸 Մանիլայում ավարտվել է ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը. բանակցությունները տևել են 35 րոպե։
    🔸 Ըստ ՏԱՍՍ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցի վրա։
    🔸 Սա նրանց չորրորդ հանդիպումն է 2025թ. ի վեր։ |azatutyun.am|

  • Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության…

    Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    ⚖️ Վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։

  • Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Այս մասի…

    🇮🇷🛢 Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
    🗣 «Եթե մեր անվտանգությունը չապահովվի, տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, իսկ նեղուցի անվտանգությունը կախված է ամերիկյան զորքերի բացակայությունից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին»,- նշել է նա: |news.am|

  • Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակո…

    🛍 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակումից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
    🗣 «Այսօր ավելի քան 88 հազար վաճառող կստանա առաջին փոխհատուցումները։ Մեկ օրվա ընթացքում դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում։
    📌 Փոխհատուցման մեխանիզմի մանրամասն բանաձևը կհրապարակվի վաճառողների պորտալում»,- տեղեկացրել է Կիմը։ |tert.am|
    🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru| 📌 Հիշեցնենք, որ հուլիսի…