Category: Infocom

  • [Թուրքիայի հետ] ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսությ…

    🇦🇲🇹🇷 [Թուրքիայի հետ] ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ․ Արարատ Միրզոյան
    🗣 «Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին»,- Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ |tert.am|

  • Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջան…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Է Բաքվում ընթացող հայ գերիների   շինծու դատավարությանը վերաբերող հարցը։
    🔸 «Եթե խոսենք հայ֊ադրբեջանական հակամարտության մասին ընդհանրապես, որը երկար տարիներ չի դադարեցվել` չնայած տարբեր փորձերին, ապա այն հանգեցրել է մեծ  խնդիրների, այդ թվում` ահռելի հումանիտար խնդիրների Երևանի և Բաքվի միջև։ Եվ հենց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոական ներկայացուցիչը։ |armenpress.am|

  • Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է …

    📢 Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի 422 հատորանոց քրգործին։ 📌 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ գտնվելով բանտում։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել…

  • Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի …

    🇷🇺 Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ❗️«Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր…

  • Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով: Այս…

    🇦🇲🇪🇪 Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով: Այս մասին ասել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարը ՝ Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում։
    🗣«Ես կարծում եմ՝ լուծումը կգտնվի, և այն կբավարարի նաև Հայաստանին: Խաղաղության գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, ամենաուժեղ աշխատանքն է այս քննարկման մեջ»,-ասաց նա: |armenpress.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
    🔸Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։
    🚧 Վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։ [ՀՀ կառավարություն]

  • Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օ…

    Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում:
    🏆 Ֆիլմը հավակնորդ է հետևյալ անվանակարգերում՝
    🎥 «Լավագույն ֆիլմ»
    📑 «Լավագույն օրիգինալ սցենար»
    📹 «Լավագույն ռեժիսոր» — Շոն Բեյքեր
    🎭 «Lավագույն դերասանուհի» — Միքի Մեդիսոն
    🔸 «2-րդ պլանի լավագույն դերասան» — Յուրա Բորիսով
    🔸 «Լավագույն մոնտաժ»

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևո…

    🗣 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար։
    📌 «Ես խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը»
    ,- գրել է Մարկ Ռյուտեն՝ Դավոսում Փաշինյանի հետ հանդիպումից X-ում լուսանկար հրապարակելով։
    🔸 Ռյուտեն նշել է, որ լավ քննարկում է ունեցել Փաշինյանի հետ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։

  • Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խն…

    🗣 Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
    📌 Այս մասին Սիմոնյանն ասել է «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած Հայաստան ժամանած պատվիրակությունները։
    🔸 «Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի», — նշել է Սիմոնյանը:

  • Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հե…

    🗣 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյանի կարծիքով՝ սա հեշտ չէ, բայց անհնար էլ չէ։
    📌 Այս մասին նա ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 
    🗣Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հնարավորինս փոխկապակցված լինելը, բայց մյուս կողմից յուրաքանչյուր անկայունություն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է շղթայական պրոցես սկսել ամբողջ աշխարհում, նույնիսկ փոքր երկրներում և տարածաշրջաններում․ «Ահա թե ինչու է բալանսավորված լինելը և այս բալանսավորման մասին ամենօրյա ռեժիմով հիշելն ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ |armenpress.am|