Category: Infocom

  • Պաշտոնյաներն իրենց դրամական միջոցների 81%-ը պահում են կանխիկ Այս անգամ մեր թվերը…

    Պաշտոնյաներն իրենց դրամական միջոցների 81%-ը պահում են կանխիկ
    📊 Այս անգամ մեր թվերը պաշտոնյաների դրամական միջոցների մասին են. թերթի՛ր #ինֆոքարտ-երն ու իմացիր, թե`
    🔸 որքան դրամական միջոցներ, ավանդներ ու տրված փոխառություններ ունեն ՀՀ հայտարարատու պաշտոնյաները,
    🔸 իշխանության որ ճյուղերի ներկայացուցիչներն են ավելի նախընտրում դրամական միջոցները պահել կանխիկ,
    🔸 որ պաշտոնյաներն են ամենից շատ կանխիկ դրամական միջոցներ ունեցողները,
    🔸 միջինում որքան կանխիկ ունեն պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները:
  • Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարվա…

    ⚖️ Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում․ Դատախազություն 🗣 Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ Ն.Ծ.-ի նկատմամբ հանրային…

  • Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտք…

    🇦🇲🇷🇺 Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    🗣 «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է։ Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում։
    🤝 Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հայաստանը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում»: |1lurer.am|

  • Գևորգ Ալթունյանը կալանավորվել է. փաստաբան Գոռ Սաղոյան Ալթունյանի նկատմամբ կիրա…

    Գևորգ Ալթունյանը կալանավորվել է. փաստաբան Գոռ Սաղոյան 📌 Ալթունյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն ու գրավի կիրառումը բողոքարքել էր Դատախազությունը։ Փաստաբանի խոսքով վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել, բայց իրենք դեռ չեն…

  • ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյուն…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը․ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյան
    📌 Նշենք, որ Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգա Հայաստան:
    Հարցին՝ ինչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:
    🗣 Պատասխանելով հարցին, թե հնարավոր է այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից առհասարակ ռուս-սահմանապահները դուրս գան, դրական պատասխան տվեց՝ նշելով․ «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները»։ |news.am|

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորութ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը քննարկել են ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
    📣 Այդ մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
    🇺🇸🇹🇷 «Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի դերը և տարածաշրջանում երկու երկրների ընդհանուր շահերը:
    🇸🇾 Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում իրավիճակին: Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր»,- նշված է ամերիկյան կողմի հաղորդագրությունում: |1lurer.am|

  • Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Պաշտոնատար անձանց կող…

    ⚖️ Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
    📌 «Պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ:
    📌 Նրանք 2012-2015թթ. Երևանում գտնվող երեք ուսումնական հաստատության զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց»,- «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 
    👨‍⚖️ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, Սահակյանի նկատմամբ՝ վարչական հսկողություն:

  • Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախ…

    🇮🇷🇹🇷 Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:
    🇸🇾🔸 Իրանական կողմի փոխանցմամբ Արաղչին վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ներքին հակամարտություններից խուսափելու և բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական շարժումների մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը: |azatutyun.am|

  • Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողները կարող են օգտվել մինչև 100 հազար…

    Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողները կարող են օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից․ ՊԵԿ
    🧑‍🎓 Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե Դուք կամ Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։
    🏥 Առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թ․ ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։

  • Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

    🇦🇲🇺🇸 Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
    🗣️ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:
    [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]