Category: Infocom

  • ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 202…

    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը հաստատելու մասին նախագծին:
    🗣 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց 4 ռազմավարական թիրախները՝
    📍 ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծում,
    📍 վաղաժամ մահերի կանխման համակարգ,
    📍 ակտիվ ծերության ծրագրերի իրականացում,
    📍 միգրացիայի կառավարման քաղաքականություն:
    💬 «Մեր բոլոր ռազմավարություններն այն մասին են, որ ՀՀ-ն մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սեփական սերունդների կյանքը. սա է մեր գործնական խնդիրը, որը պետք է կարողանանք ապացուցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |1lurer.am|

  • Այս տարվա ընթացքում 26 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել գիշերային ժամ…

    🎇 Այս տարվա ընթացքում 26 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել գիշերային ժամերին հրավառություն կատարելու համար:
    🗣 Այս մասին, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՆԳՆ-ից։
    💰 Ըստ գերատեսչության՝ վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ նշանակվել է տուգանք 100 000-ական դրամի չափով։

  • Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջա…

    Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջարկության վերաբերյալ:
    🔸 Նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
    ❗️ Որպես հիմնավորում ՀՀ կառավարությունը նշել է այն, որ «հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ ԶՈՒ կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»:

  • Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե ընդդիմադիր կու…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե ընդդիմադիր կուսակցությունները հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հեղաշրջման սցենար են պատրաստել։
    📍 Նա նաև մեկնաբանել է տեխնիկական կառավարության գաղափարը, որն ընդդիմությանն առաջարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա կարծիքով, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիր կուսակցությունները, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի խնդիրն է լինելու բարեփոխումներ իրականացնել։ 2025թ., նախագահի առաջարկած կանոնադրության համաձայն, որը ստորագրել են ընդդիմության առաջնորդները, կանցկացվեն կրկնակի ընտրություններ։
    💬 «Սա կասկածներ է առաջացնում, որ ծրագրված է չճանաչել ընտրությունները, ապա այլընտրանքային իշխանության ներդնել: Սա այն է, ինչ հիշում ենք 90-ականներից, երբ ստեղծվեցին ռազմական խորհուրդները, այն է, ինչ տեսնում ենք «բանանային հանրապետություններում», երբ խունտան է գալիս իշխանության: Ըստ երևույթին, ինչ-որ մեկը դրսից մեզ նայում է որպես «բանանային հանրապետություն…» — նշել է Պապուաշվիլին։ |tert.am|

  • Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե խոշոր քաղաքի քաղաքապետերանի շենքին իսրայելական…

    🇮🇱🇱🇧 Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե խոշոր քաղաքի քաղաքապետերանի շենքին իսրայելական երեկվա ավիահարվածներից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետը:
    💬 Լիբանանի պաշտոնյաները դատապարտել են միջադեպը՝ շեշտելով, որ Իսրայելի արշավը «Հեզբոլլահ»-ի զինված խմբավորման դեմ այժմ տեղափոխվում է լիբանանյան պետության տարածք։
    📍 Իսրայելն առաջին անգամ հոկտեմբերի 3-ին էր Նաբաթիեի տասնյակ հազարավոր բնակիչներին տարհանելու մասին ծանուցում ուղարկել: Այդ ժամանակ քաղաքի քաղաքապետ Ահմեդ Քահիլը Reuters-ին ասել էր, որ չի պատրաստվում հեռանալ: |azatutyun.am|

  • Freedom House-ը «Ազատությունը համացանցում» 2024թ. տարեկան իր զեկույցում կրկին դ…

    📣 Freedom House-ը «Ազատությունը համացանցում» 2024թ. տարեկան իր զեկույցում կրկին դասել է Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Դրա հետ մեկտեղ՝ արձանագրվել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք:
    📍 Ըստ զեկույցի՝ «առցանց տեղեկատվական դաշտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ:
    📍 Զեկույցն առանձնացրել է 2024թ. մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման փաստը՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանց խափանման միջոց էր ընտրվել երկամսյա նախնական կալանքը վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:

  • Freedom House-ը «Ազատությունը համացանցում» 2024թ. տարեկան իր զեկույցում կրկին դ…

    📣 Freedom House-ը «Ազատությունը համացանցում» 2024թ. տարեկան իր զեկույցում կրկին դասել է Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Դրա հետ մեկտեղ՝ արձանագրվել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք:
    📍 Ըստ զեկույցի՝ «առցանց տեղեկատվական դաշտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ:
    📍 Զեկույցն առանձնացրել է 2024թ. մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման փաստը՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանց խափանման միջոց էր ընտրվել երկամսյա նախնական կալանքը վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:

  • Երեկ 31 տարեկանում մահացել է One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը։ Ըստ մամ…

    Երեկ 31 տարեկանում մահացել է One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը։ Ըստ մամուլի՝ Փեյնը վայր է ընկել Բուենոս Այրեսի հյուրանոցի 3-րդ հարկից։

  • Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում …

    Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները։
    «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում Ամերիաբանկը հրավիրում է միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
    «Իմ Ամերիա, իմ տուն»․ մեծ վիճակախաղ, որով Ամերիաբանկը ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։
    «Իմ Հայաստան, իմ ապագա»․ մրցույթ ուսանողների համար, որի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:
    #գործընկերային_բովանդակություն

  • Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել: …

    ⚖️ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
    Նախկին քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սև Բերդ պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ |1lurer.am|