🇮🇱🇱🇧 Բեյրութում երեկ տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան։ Այս մասին հայտնում է The Times of Israel լրատվական գործակալությունը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։
⛪️ Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ 🔸 Ժամանել են վարչապետը տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, գործարարներ։ |azatutyun.am|
🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
🇮🇱🇦🇿 Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։ 🗣 «AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ», — նշված է հայտարարությունում։ 📌 Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսի շրջանակներում։|tert.am|
⛪️ Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ 🔸 Ժամանել են վարչապետը տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, գործարարներ։ |azatutyun.am|
🇦🇲🇺🇸🇪🇺 ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։ …
🇦🇲Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի 10-ամյա Լեո Մկրտչյանը։ Այս մասին հայտնում են Առաջին ալիքից։ 🔸Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
🍇«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին 📌 2020 թվականից «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը սկսել է «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։ 🔸 Հիմնադրամից նախորդ տարի հայտնել էին, որ Ռեեստրի պիլոտային տարբերակը կգործարկվի 2024-ին։ 🔎 Մոտ մեկ տարի անց «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե ինչ փուլում են ռեեստրի գործարկման աշխատանքները։ Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ, և որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել։ 🖇️ Կարդալ ավելին
🏫Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ 📌 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի 1-ին հարկում գտնվող փայտագործության դասասենյակում։ 🔥 Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է կուտակած փայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել է 12 պատուհան։ [ՆԳՆ ՓԾ]
⛪️Մայր Աթոռում կայացել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ 🔸 Արարողությանը մասնակցել են քաղաքական-հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ: Հնչել է Ավետարանից մի հատված, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընթերցել է խնկարկության աղոթքը։ 🗣 «Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները», — հայտարարել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |tert.am|