Category: Infocom

  • Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի, հայտն…

    ❗️Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում են Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
    🔸 Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ չորս տուժածներ մնում են հիվանդանոցներում, նրանցից մեկի վիճակը ծանր է, երեքը՝ միջին ծանրության։

  • «Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այ…

    ❗️«Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն», — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, կից Եռաբլուր իր այցելությունից տեսանյութ հրապարակելով.
    🗣 «Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր», — նշված է գրառման մեջ։

  • Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստան…

    🇦🇲🇵🇸 Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
    📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #…

    Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4
    👩‍🚀 11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։
    💫🪐🚀 Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։
    🚀 Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
    🔬 Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում:
    📅 Հոկտեմբերի 1-6
    🕒 Ամեն օր՝ 15:00-21:00
    📍 Ազատության հրապարակ
    👩‍🔬👨‍🔬Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
    — բացահայտելու գիտության գաղտնիքները,
    — հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
    — մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։

    Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

    #infocom #ինֆոքոմ
    11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։
    Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․…

  • Իսրայելական ավիահարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է երկու մարդ, վիրավորվել…

    🇱🇧🇮🇱 Իսրայելական ավիահարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 76-ը։
    🔸Շաբաթվա սկզբից Լիբանանում գրեթե 700 մարդ է զոհվել, Իսրայելի՝ «Հըզբոլլահ» խմբավորման թիրախների վրա հարձակումների հետևանքով։

  • Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը …

    ⚖️ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
    🔸 Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ ՌԴ-ում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանում:
    📌 Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խ…

    ❗️ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «անգործունակության» համար.
    🗣 «Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Մենք շտապ պետք է սթափվենք: Մեր ընդհանուր կանոնները պետք է հարգվեն: Դա անելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատի իրեն վետոյի իրավունքից: Անվտանգության խորհուրդը ներկայացուցչական չէ: Այն բավականաչափ լեգիտիմ չէ: Անվտանգության խորհուրդն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի: Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի, այն պետք է ավելի ներառական դառնա»,- ասել է Շառլ Միշելը։ |1lurer.am|

  • Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող Հըզբոլլահի կ…

    📌 Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող Հըզբոլլահի կենտրոնական ռազմական շտաբին, որը իսրայելական կողմի պնդմամբ եղել է բնակելի շենքերի տակ։
    🔸 Ավիահարվածների հետևանքով ավիրվել է ավելի քան վեց բնակելի շենք։

  • 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ …

    🔸 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։ 
    🗣 2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։
    Այս հրապարակմամբ «Ինֆոքոմն» ամփոփ ներկայացնում է պատերազմի ընթացքը։
    📷 Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․

  • Դաղստանում (Մախաչկալա) բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 8 …

    🔸Դաղստանում (Մախաչկալա) բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 8 վիրավոր։
    Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։