Category: Infocom

  • Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյ…

    🏋🏻‍♂️ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ:
    📌 Հրում վարժությունում 208 կգ ծանրաձողը գլխավերևում պահելով` Մովսիսյանը դարձավ նաև փոքր բրոնզե մեդալակիր:

  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատությա…

    ❗️ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին, այս մասին Factor.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
    📌 Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունների քանակը բավարար է, սակայն, այդպես էլ չէր հստակեցրել, թե քանի ստորագրություն է հավաքվել և ովքեր են կողմ Գրիգոր Մինասյանի հնարավոր պաշտոնանկությանը։ |factor.am|

  • Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժա…

    ⚖️ Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանը։ Նրա ղեկավարած ստորաբաժանումն է, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի չթույլատրված նահանջի հետեւանքով ընկել շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
    🗣 Վկայի պնդմամբ՝ բոլոր հրամանատարները վերադասության հետ կապի մեջ էին նույն ռադիոցանցով, բոլորը բոլորին լսում էին, հետեւաբար եթե նահանջից առաջ Գաբրիելյանը զեկուցած լիներ այդ մասին կամ օգնություն խնդրած լիներ, ինքը կիմանար։ Մեղադրող դատախազի հարցին՝ Հադրութը իրենց կորպուսի պաշտպանության տա՞կ է եղել, վկան բացասական պատասխան տվեց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Գաբրիելյանը նահանջել դեպի Հադրութ․ «Հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին»,– ասաց վկան՝ նշելով, որ իր համար այդ պատրվակը ծիծաղելի էր։
    ❗️ Հարցաքննության ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ քննչական մարմինը Գաբրիելյանի մեղադրականի մեջ դեպքի հետ կապ չունեցող զոհերի անուններ է ներառել։
    📎 Կարդալ ավելին

    Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

  • Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Այս մասին ա…

    🇦🇲🇦🇿 Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական ՀիքմեթՀաջիևը։
    🗣 «Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից:
    🔸 Հանրաքվեի ժամանակ հայերը պետք է ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է Ալիևի օգնականը։ |tert.am|

  • 89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգգի Սմիթը։ Նա հայտնի է հատկապես «Հ…

    89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգգի Սմիթը։ Նա հայտնի է հատկապես «Հարի Փոթեր» և «Դաունթոն աբբայություն» ֆիլմերից: |BBC|

  • ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Քաղաքացիությո…

    🔸 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն:
    📃 Քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: |armenpress.am|
    [Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյան]

  • Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունն…

    🗣 Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները փոխանցվել են ՔՊ ղեկավարությանը․ Անդրանիկ Քոչարյան
    📌 Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու ստորագրահավաքի մասին «Ազատության»-ը հայտնել էր ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ առանց պատճառները հստակեցնելու։
    🔸 ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև Գրիգոր Մինասյանի երեկվա գրառմանը՝ նշելով․
    🗣 «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը»։

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: …

    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    📌 Նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին, ինչի համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը։

  • Ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմա…

    ❗️ Ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:
    Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։ Տեղեկացնում ենք, որ նշված բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանական ուժեր են կուտակված: Վաղ առավոտից ա…

    🔸 «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանական ուժեր են կուտակված:
    📍 Վաղ առավոտից այնտեղ են այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, բազմաթիվ զինվորականներ, նախարարներ ու ՔՊ պատգամավորներ:
    📍 Արցախի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ևս Պանթեոնում էին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից առանձին: