Category: Infocom

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ե…

    🤝 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովին և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:
    [ՀՀ կառավարություն]
  • Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի …

    🇷🇺🇮🇷 Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահի հետ: Միխայիլ Միշուստինը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մեծ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային հարաբերությունների ընդլայնման համար:
    📌 Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին: Այդ կապակցությամբ Փեզեշքիանն ընդգծել է ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում երկրների համագործակցության կարևորությունը: |1lurer.am|

  • ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ հոկտեմ…

    🇦🇲🇷🇺🇮🇷 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնում են «Ռիա Նովոստին»։ |tert.am|

  • Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղ…

    ❗️Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։
    📌 ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
    [ԱԽ գրասենյակ]

  • «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ…

    🇦🇲🇮🇷 «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա»,- ընդգծեց Պապոյանը։ |armenpress.am|

  • Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտե…

    🚗 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:
    📢 «Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»: [Երևանի քաղաքապետարան]

  • Հայաստանը դիտարկում ենք որպես դարպաս՝ Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործե…

    🇮🇷 Հայաստանը դիտարկում ենք որպես դարպաս՝ Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործելու համար. Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար
    📌 Առինջում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին նշեց․
    🗣 «Այն փոխգործակցությունը, որ կձևավորվի այս կենտրոնում, շատ արժեքավոր է, քանի որ հնարավորություններ կընձեռի և լուսավոր հորիզոններ կստեղծի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար։ ԻԻՀ-ի կառավարության առաջնահերթություններից է առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ։ Այս կարևոր հանձնառությունը մեր կառավարության կողմից հետևողականորեն իրականացվում է»։ |armenpress.am|

  • Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վ…

    🇱🇧 Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։
    🗣️ Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։
    📌 Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ 
    [Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյան]|armenpress.am|

  • Սամվել Բաբայանի աջակիցները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դ…

    🗣️ Սամվել Բաբայանի աջակիցները հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելու կոմիտե ստեղծել, որով նրան գործելու մանդատ կտրվի:
    📌 «Պահանջում ենք, որ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իր գաղափարներն օգտագործի»,- ասաց ակցիայի կազմակերպիչ Յուրի Մուսայելյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարություն էլ պետք է դրան աջակցի։
    🔸 Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Արցախի ներկայացուցչությունը պատգամավորների հետ կոմիտե ստեղծի միասին գործելու համար։ |factor.am|

  • Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխա…

    🇦🇲🇮🇷 Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում:
    🗣️ Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։
    🔸 «Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար»։|news.am|