Category: Infocom

  • Փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առ…

    🪖 Փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
    📌 ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

  • Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը դրանում ամրագրված…

    🇦🇲🇮🇷 Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:
    🤝 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
    🗣 Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: 
    [ՀՀ կառավարություն]

  • Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO Այ…

    Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO
    📰 Այս մասին ասվում է POLITICO-ի լրագրող Գաբրիել Գևինի՝ «Մեր հայրերի մոխիրը, Լեռնային Ղարաբաղի անկումը ներսից» գրքում, որը լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի անկումը։ Գրքից հատվածներ է ներկայացնում POLITICO-ն։
    🔸 «Մեղմ վարքով բելգիացին, նախկին վարչապետը, տեսականորեն ղեկավարում էր ԵՄ արտաքին քաղաքականությունը, բայց գործնականում իր ժամանակը ծախսում էր առանձին հարցեր ընտրելով, որոնց շուրջ կշռադատում էր: Գրեթե երկու տարի, երբ լրագրողները դիմում էին Միշելի գրասենյակին եվրոպական գործերի վերաբերյալ հարցումներով, ստանում էին պարզ պատասխան՝ նա զբաղված է՝ փորձելով կանխել պատերազմը Հարավային Կովկասում։

    🔸 Սա ԵՄ-ի համար հնարավորություն էր՝ ուժեղացնելու իր ազդեցությունը և փոխարինելու Մոսկվայի դաժան իրական քաղաքականությունը՝ արժեքների վրա հիմնված մարդասիրական նկատառումներով: Սակայն, չնայած երկու կողմերի հետ հարաբերություններ հաստատելու ջանքերին, Միշելի արշավը տուժեց այն բանից, որ սկզբունքորեն չկարողացավ հասկանալ, թե ում հետ գործ ունի, կամ որքան բարձր են խաղադրույքները»,- նշում է գրքի հեղինակը։ |factor.am|

  • 15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը15 …

    15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը
    🪖15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։
    🔍 Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Հանձնաժողովը, որ պիտի ստեղծված լիներ դեռ 2020-ին, ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է միայն 2025 թ․–ին։ Մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունն այս ձգձգումը պայմանավորել է նախագծի շուրջ երկարատեւ քննարկումներով։
    🗣 Որդեկորույս մայրը թերահավատորեն է մոտենում սրան, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, Փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։

  • Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող…

    Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
    🇦🇿 «Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան:
    🇦🇲 Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան:
    ❗️ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից:
    🔸 Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ ՀՀ դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

  • Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխ…

    🇪🇺🗳 Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։ 💬 ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը aysor.am-ին ասել է, որ ԿԸՀ-ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը…

  • Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակ…

    🇺🇸🇦🇲 Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակետի վերաբերյալ հարցին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:   🗣 «Մենք ունենք ռազմավարական…

  • Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակ…

    🇺🇸🇦🇲 Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակետի վերաբերյալ հարցին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:   🗣 «Մենք ունենք ռազմավարական…

  • Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ո…

    🇺🇸 Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։
    📌 Ինչպես հայտնում է BBC-ին, վերջին տվյալներով երկու մարդ մահացել է։ Ըստ Reuters-ի՝ 70000 մարդ տարհանվել է։
    🔸 Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը սրվում է փոթորկոտ քամիների և չոր եղանակի պատճառով, և կրակը զսպելու հնարավորություն չկա։ |armradio.am|

  • Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգ…

    🇦🇲🇮🇷 Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
    🤝 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղարը: