Category: Infocom

  • Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը…

    Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը արձագանքել է Ալիևի հայտարարություններին
    🔸 «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար:
    🔸 Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»,- ասել է Փաշինյանը։ |armenpress.am|

  • ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյան…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
    🏘 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում.
    🚙 1 տրանսպորտային միջոց.
    📄 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
    💰 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

  • ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներ են։ Դրանց տարածմանը նպաստում է ուժե…

    🇺🇸🔥 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներ են։ Դրանց տարածմանը նպաստում է ուժեղ փոթորիկը:
    👤 Տարհանվել է առնվազն 30 000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է:
    🔸 Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար: |tert.am|
  • Խոր ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է…

    🇦🇲🇨🇳 Խոր ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որն ընտրություններում հաղթելուց հետո բազմից…

    🇺🇸🇨🇦 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որն ընտրություններում հաղթելուց հետո բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարևան Կանադան միացնել ԱՄՆ-ին ու այն դարձնել երկրի 51-րդ նահանգը, Social Truth սոցկայքում հրապարակել է միավորված ԱՄՆ-ի և Կանադայի քարտեզը՝ ներկված ԱՄՆ դրոշի գույներով:
    💬 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ X-ում ասել է. «Ավելի շուտ դժոխքում ձյուն կգա, քան Կանադան կդառնա ԱՄՆ-ի մի մասը: Մեր երկու երկրների աշխատողներն ու համայնքները շահում են միմյանց ամենամեծ առևտրային և անվտանգության գործընկերը լինելուց»: |tert.am|

  • Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հան…

    🇦🇲🇦🇿 Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ 🗣 Նա նշել է, որ ադրբեջանական կողմն է առաջարկել հունվարին հանդիպել։ Ալիևը նաև մի շարք հայտարարություններ է արել։ Խոսելով…

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և…

    ❗️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»։
    🗣 «Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նա։

  • Իլհամ Ալիևը պնդում է՝ Հայաստանին զինելը միայն նոր «լարվածության կբերի»: Այս մա…

    🇦🇲🇦🇿 Իլհամ Ալիևը պնդում է՝ Հայաստանին զինելը միայն նոր «լարվածության կբերի»:
    🗣 Այս մասին Ալիևն ասել է հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ հավելելով․ «Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»
    🔸 Նրա խոսքով Հայաստանը «սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար»։
    🗣 «Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- ասել է Ալիևը։

  • Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել ԱԳՆ-ում առկա բանակցայի…

    ❗️ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել ԱԳՆ-ում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։
    🗣 «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։
    🔸 Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»,- Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին արձագանքելով՝ նշել են վարչապետի աշխատակազմից։
    🔗 Կարդալ ավելին

  • Անչափահասի նկատամբ սեռական բռնության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի. ա…

    Անչափահասի նկատամբ սեռական բռնության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի. անչափահասը ինքնասպանություն է գործել. Քննչական կոմիտե
    ⚖️ Ինֆոքոմի հարցին ի պատասխան կառույցից հայտնել են, 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ դեղահաբեր խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:
    📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անչափահաս անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։