Category: Infocom

  • Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման տեղակայման վայրերի վրա իսրայելական ավի…

    ❗️Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման տեղակայման վայրերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ 📌 Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելն…

  • Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես …

    Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց
    🌤 Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես է պահում, կարծես ինքը չէ, որ չորս ամիս առաջ ափերից դուրս էր եկել։ Գետը հիմա հոսում է անվրդով, համբերատար։ Հիմա Ալավերդին խոր ցեխից մաքրված է, ջրհեղեղից տուժած հիմնական ճանապարհներն ու կամուրջները որոշակիորեն նորոգված են, բայց աղետի հետեւանքները կարճ ժամանակում ամբողջությամբ չեն վերացել, դեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ կորցրած տների փոխհատուցումից մինչեւ վնասված ջրատարներ եւ այլն։
    🌉 Սանահին կայարան թաղամասում է եղել այն կամուրջը, որը Դեբեդը փլուզել էր։ Հիմա նոր կամուրջ է կառուցվել, որը տանում է դեպի այն թաղամաս, որի բնակիչները գետի ափին այգիներ են ունեցել։ Այս թաղամասն ալավերդցիները կոչում են Կամչատկա՝ իբրեւ կենտրոնից հեռու մի վայր։
    🌳 Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։

  • Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անց…

    ❗️Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին:

  • Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախա…

    ❗️ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
    🤝 Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։
    📝 Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • «Տելեգրամի» կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխա…

    📌 «Տելեգրամի» կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին «ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների»․ Պավել Դուրով
    🗣 Դուրովը նշել է, որ փոփոխությունը վերաբերում է «խնդրահարույց բովանդակությանը» (օրինակ՝ արգելված ապրանքների վաճառքը)․ այն հանվել է որոնման արդյունքներից։ Այս փոփոխությունը, նրա խոսքով, «Տելեգրամի» որոնման դաշտը շատ ավելի անվտանգ կդարձնի։
    🔸 Ինչպես հայտնում է «Տելեգրամի» համահիմնադիրը ընկերությունը համապատասխան թարմացումներ է կատարել ամբողջ աշխարհի օգտատերերի համար:

  • Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մակ…

    ❗️Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին: 📌 Պետրոսյանն, ինչպես պարզվում է, 2018թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:…

  • Infocom pinned «Հանդիպում ենք «Էպոս» ակումբում այսօր՝ ժամը 20:00-ին։ Սպասվող Գիտ…

    Infocom pinned «Հանդիպում ենք «Էպոս» ակումբում այսօր՝ ժամը 20:00-ին։ Սպասվող Գիտարբուքը «Կրթություն. սոցիոլոգիական աշխարհայացք» թեմայով է։ Սոցիոլոգ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — կրթությունը…»

  • Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչա…

    ⚖️ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա…

  • ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց ձեռք բերած և իրե…

    📣 ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց ձեռք բերած և իրենց պատկանող նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։
    📍 «Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց ՀՀ-ում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև ձեզ։
    📍 Փորձը ցույց է տալիս, որ հանգստի մեկնած քաղաքացիները, որոշ դեպքերում չկարողանալով մերժել այլ երկրների օդանավակայաններում իրենց մոտեցող հայրենակիցների խնդրանքները, իրենց հետ Հայաստանի Հանրապետություն են ներմուծում բջջային հեռախոսներ, այնուհետև փոխանցում իրենց անծանոթ այլ անձանց»,- հայտնում են ՊԵԿ-ից։

  • ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարա…

    🇦🇲🇪🇺 ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում:
    📌 Հյուրերը ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին և բարեկարգված հրապարակին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ: [ՀՀ ՊԵԿ]