Category: Infocom

  • Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», Էրդողանը՝ Փաշինյանին իր գ…

    Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», Էրդողանը՝ Փաշինյանին իր գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»|azatutyun.am|
    🇦🇲🇦🇿
    Ի տարբերություն հայկական կողմի տարածած հաղորդագրության, թուրքական կողմն ընդամենը երկու նախադասությունից բաղկացած հակիրճ տեղեկություն է տարածել հանդիպման մասին՝ տեղեկացնելով, որ Էրդողանը «Թուրքիայի տան» նստավայրում է հանդիպել Հայաստանի վարչապետին և նրան է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։
    📷 Հայկական կողմի լուսանկարներից մեկում Փաշինյանը Էրդողանին է նվիրում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
    🤝 Հանդիպման մասին մանրամասներ է փոխանցում նաև թուրքական «Սաբահ»-ը։ Հղում անելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունին, որը նույնպես ներկա է եղել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, պարբերականը գրում է, թե Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության և ամուր բարեկամության հաստատմանն այս նոր ժամանակաշրջանում»։
  • Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄ…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստոր…

    ‼️ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։
    🗣 «Ազատության»-ը հայտնել է խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ չխոսելով պատճառների մասին, միայն նշելով՝ դրանցից մեկն այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։

  • «Բունկերի Շահենը»․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց «Ընկածս տեղից …

    «Բունկերի Շահենը»․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց
    🗣 «Ընկածս տեղից ցատկեցի ու սկսեցի վազել, մեկ էլ մի հոգի կանգնեցրեց, ասաց՝ վառվում ես, շորերս հանեց, ու էդտեղ լսվեց երկրորդ պայթյունը»,– 24-ամյա Շահեն Հայրիյանի վերջին հուշերն են՝ Արցախում անցկացրած վերջին օրվանից։
    ❗️ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թ․ սեպտեմբերի 25-ին, պայթել էր Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել էր 218, վիրավորվել՝ 120, անհետ կորել՝ 21 անձ։
    👨‍⚕ «Մի քանի բժիշկ էր, ու շատ հիվանդ, չէին հասցնում։ Ոնց կարողացան, առաջին օգնությունը ցույց տվեցին, մաման վիրակապեց․․․ Երբ բժշկին պատմեցի, որ սկզբի րոպեներին ցավ չէի զգում, բայց կողքիս մարդիկ լաց էին լինում, բժիշկն ասաց՝ քո վիճակը էնքան էր վատ, որ օրգանիզմդ չէր հասկանում, որ քեզ ցավում ա, պիտի ռեակցիա տա»,- մեր զրույցում պատմում է Շահենը։
    📎 Կարդալ ավելին

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի իր գո…

    🇦🇲🇨🇾 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի իր գործընկեր Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
    Քննարկվել են՝
    🔸 Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր:
    🔸 Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։

  • Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։ Մ…

    💳 Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։
    ‼️ Միաժամանակ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
    [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:…

    🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
  • Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՄարզ…

    🏋🏻Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    📌Մարզիկը երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Աննա Ամրոյանը նաև նվաճեց փոքր բրոնզե մեդալ` հրում վարժությունում գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը:

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ …

    ⚖️ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։
    🔸 Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։ Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

  • Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հ…

    📢 Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է․
    🗣 «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։ Հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար։
    ❗️Ես հավատարիմ եմ Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Կշարունակեմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում։ Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»։ |azatutyun.am|