Category: Infocom

  • Եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի…

    🇪🇺🇬🇪 Եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակին:
    🗣 «ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելումը»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է նա: |1lurer.am|

  • Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր…

    🗣 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
    📌 Թովմասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս ամբողջ գործընթացը նշանակում է մի բան, որ «Հայաստանին ինչ-որ վատ բան է սպասվում, որին մասնակից պիտի լինի Սահմանադրական դատարանը»։
    Լրագրողի հարցին, թե ինչ է ակնարկում, Թովմասյանը պատասխանեց․ «Այն, ինչ առաջիկայում կերևա, կտեսնեք, թե Սահմանադրական դատարանն ինչ է անում։ Իմ հետ կապված ամեն ինչ դրանով էր պայմանավորված»։
    ⚖️ Թովմասյանը նշեց, որ դատավորի՝ մյուս նիստերը հետաձգելը, այլ հանգամանքներ ևս նշանակում են, որ ինքը թիրախավորված է եղել․ «Այսինքն՝ պետք է ինչ-ոչ կերպ ցանակացած դեպքում մեղավոր ճանաչվեի»։

  • ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատ…

    ❗️ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
    ⚖️ Թովմասյանի պաշտպանը նշեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը։
    📌 Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2010-2014թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով արդարադատության նախարար, խոչընդոտել է նոտարների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 1 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին։ Նա նաև հարկադրել է Նոտարական պալատի նախագահին ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

  • 74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա եղել է ՀՀ Ազգայի…

    74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։
    Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։ 1997թ. հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:

  • Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը: Վերջինս…

    💬 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը:
    📌 Վերջինս օգոստոսի 31-ի ասուլիսին ասել էր․ «Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով»
    🔸 «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
    🔸 Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022թ․ նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
    🔸 Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ խնդրելով այն հանրության համար բաց ձևաչափով հրապարակել։

  • Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:Հայաս…

    🏆 Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:
    Հայաստան-Մոնղոլիա` 3,5:0,5

  • ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել …

    ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ
    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։
    Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։

    ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հա…

    ❗️ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
    📌 Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությո…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
    🤝Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: [ՀՀ կառավարություն]