Category: Infocom

  • 74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա եղել է ՀՀ Ազգայի…

    74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։
    Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։ 1997թ. հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:

  • Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը: Վերջինս…

    💬 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը:
    📌 Վերջինս օգոստոսի 31-ի ասուլիսին ասել էր․ «Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով»
    🔸 «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
    🔸 Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022թ․ նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
    🔸 Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ խնդրելով այն հանրության համար բաց ձևաչափով հրապարակել։

  • Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:Հայաս…

    🏆 Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:
    Հայաստան-Մոնղոլիա` 3,5:0,5

  • ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել …

    ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ
    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։
    Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։

    ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հա…

    ❗️ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
    📌 Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությո…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
    🤝Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: [ՀՀ կառավարություն]

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողո…

    🇦🇲🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ։
    🤝 Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։
    📌 ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են։ Նա նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր ու կայուն կապերի առնչությամբ, որոնք, նրա խոսքով, աստիճանաբար զարգանում և առաջընթաց են ապրում։ |factor.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։
    🔸 Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: [ՀՀ կառավարություն]

  • Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաին…

    🇬🇪 Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում. Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձե
    🗣️ «Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը»:

  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբ…

    📃 Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքի վերացմանը, բայց ոչ 2026-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։

    🗣️ «Արդյոք մենք ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմանադրությունը դիագնոստիկա անելու։ Ոչ, չենք ուզում և ի սկզբանե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքորոշումը»,- ընդգծել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
    📌 Կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ 
    ✍️ Իոաննիսյանն առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։