Category: Infocom

  • Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չե…

    🇪🇺🇷🇺 Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
    📌 Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելուց հետո Վաշինգտոնը պետք է «վստահ և կոշտ» գործի Ռուսաստանի նկատմամբ և աջակցի Կիևին շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին, որը կկանխի Չինաստանի հետ խնդիրները։
    🔸 Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին և նշել, որ ի վերջո, միջադեպի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան «պայմաններ է ստեղծել, որ տեղի ունենա այդ աղետը»։ |factor.am|

  • Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չե…

    🇪🇺🇷🇺 Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
    📌 Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելուց հետո Վաշինգտոնը պետք է «վստահ և կոշտ» գործի Ռուսաստանի նկատմամբ և աջակցի Կիևին շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին, որը կկանխի Չինաստանի հետ խնդիրները։
    🔸 Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին և նշել, որ ի վերջո, միջադեպի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան «պայմաններ է ստեղծել, որ տեղի ունենա այդ աղետը»։ |factor.am|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծն…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք 2025թ․ կապակցությամբ։
    🎉 Ի թիվս այլոց՝ շնորհավորանքներ են ստացել ԱՊՀ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Պուտինը շնորհավորել է նաև որոշ երկրների նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։

  • 2004 թ․ սպանված Արտյոմ Ադանալյանի օրինակը մեկն է տարիներ շարունակ դատարաններում…

    ⚖️ 2004 թ․ սպանված Արտյոմ Ադանալյանի օրինակը մեկն է տարիներ շարունակ դատարաններում քննվող եւ չավարտվող գործերի։ Չնայած բազմաթիվ ռազմավարություններում ամրագրվելուն եւ օրենսդրական տարատեսակ փոփոխություններին՝ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովումը մնում է Հայաստանի դատական համակարգի արդիական խնդիրներից մեկը.
    💬 «Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործերով վաղեմության ժամկետը 15 տարի է, որից 10 տարին, ըստ էության, արդեն սպառել են, եւ եթե դատարանը շարունակի իր այս վարքագիծը, շատ լուրջ խնդիր կառաջանա վաղեմության ժամկետների հետ կապված։ Եվ ի՞նչ է լինելու, կդադարեցնե՞ն այդ դատավորի լիազորությունները։ Անգամ եթե դադարեցնեն, ի՞նչ է դա տալու տուժողի իրավահաջորդին․ իր որդու սպանության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու, մենք ընդամենը պայքարելու ենք հետեւանքի դեմ»,- ասում է սպանվածի մոր շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանը։
    ➡️ Մանրամասներին ծանոթանալու համար կարդացե՛ք «Ինֆոքոմ»-ի լրագրող Միլենա Խաչիկյանի հոդվածը այս թեմայով:

    Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

  • Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է որսագողության դեպք․ ԲԸՏՄ «Վարդենիսի …

    🎣 Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է որսագողության դեպք․ ԲԸՏՄ
    ⛵️ «Վարդենիսի Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։
    🐟 Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել ընդհանուր 207 կգ սիգ տեսակի 560 ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1 035 000 դրամ։
    👮‍♂️ Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ»,- հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

  • Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդ…

    🇦🇲🇺🇸 Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025-ին։
    🔸 Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերած ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար։
    [Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը]

  • Տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատ…

    📸 Տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում։
    ❗️ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2025թ․ հունվարի 7-ից։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Առնվազն 85 մարդ է զոհվել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում Boe…

    🇰🇷 Առնվազն 85 մարդ է զոհվել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել՝ բախվելով պատին։ ✈️ Jeju Air 7C2216 չվերթը…

  • ՌԴ նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ա…

    🇷🇺🇦🇿 ՌԴ նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է այսօր Իլհամ Ալիևի…

  • Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող…

    🛬 Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
    🗣 «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավն ու Լառնակա-Երևան օդանավը։ «Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միներալնիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։
    🔸 Այս պահի դրությամբ արդեն Երևանում վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի օդանավը: Եղանակը կարգավորվում է, մյուս թռիչքներն ըստ ըստ հերթականության վայրէջք կկատարեն»,- նշեց Մողրովյանը։|factor.am|