Category: Infocom

  • «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը, անդրադառնալով Արմեն Մ…

    🇦🇲⚽️ «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը, անդրադառնալով Արմեն Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ գործկոմի անդամ առաջադրվելուն, երեկ գրել է.
    🗣️ «Մենք չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։ Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է նախաձեռնենք պրոցես նրա՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ… ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ գործկոմում հայտնվելուն»։
    💬 ՀՖՖ նախագահն այսօր արձագանքել է այս հայտարարությանը, թե «նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը».
    🗣️ «Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։… Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ»։

  • ՄԻՊ թեժ գծին ՀՀ ԱԺ պատգամավորն ահազանգել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում …

    ‼️ ՄԻՊ թեժ գծին ՀՀ ԱԺ պատգամավորն ահազանգել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
    📌 Նա հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն հարցով ահազանգել է նաև փաստաբան։
    🔸 Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
    [ՄԻՊ]

  • Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Գյումրու ընտրությունների շրջանակում ընտընտրա…

    ⚖️🗳 Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Գյումրու ընտրությունների շրջանակում ընտընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:
    💰 «Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
    🔍 Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ»,- հայտնում են կոմիտեից:

  • Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը …

    🇦🇿 Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։
    🤝🇦🇲 Նա նշել է, թե հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար համար «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»՝ հավելելով, որ «չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրների միջև լարվածությունը պահպանվում է»։ |azatutyun.am|

  • Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան: Կայացել է…

    🇦🇲🇰🇿 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան:
    🤝 Կայացել է Միրզոյանի Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի առանձնազրույցը:

  • ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությո…

    📌 ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից:
    🔸 Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:
    ❗️Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։
    [ՀՀ ՄԻՊ]

  • Սերժ Սարգսյանը առաջինն էր, որ 2020 թվի նոյեմբերից հետո դուրս թռավ և ասաց կապիտո…

    🗣 Սերժ Սարգսյանը առաջինն էր, որ 2020 թվի նոյեմբերից հետո դուրս թռավ և ասաց կապիտուլյացիա. ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ հնարավոր գործողություն չկար, որը նույն տրամաբանությամբ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա:
    🔸 Թիվ մեկ կապիտուլյանտը, որ պրոցեսը բերել հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք` բացի այն, ինչը որ անվանում է կապիտուլյացիա, չկա: Իրենց գործը ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ մեր, կոնկրետ իմ վզին:
    📢 Երեք մտքի տիտան ասում են՝ ես այսօր գործ ունեմ, էն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխեքին թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղներին ուղարկում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք, եթե բանավիճում ենք՝ եկեք խոսենք: Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերում է։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյա…

    🗳⚖️ Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    📌 Նշենք, որ «Անկախ դիտորդը» այսօր հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն։
    🔸 Համացանցում շրջանառվող ձայնագրության համաձայն՝ Ղուկասյանը անհայտ անձի հետ հեռախոսազրույցում ասում է․ «Երկար խանութների, դոմիկների մոտից հատ-հատ պայմանավորվի, որ իրիկվա կողմ գան մոտս»։ Զրուցակիցը պատասխանում է․ «6 անց կես բոլորին հավաքվին, կառնիմ կուգամ»։ Ղուկասյանը պատասխանում է․ «Ասա՝ [հայհոյանք], էդ սաղ ինքն է ձեզի տվել, հիմի, որ ձեր տները կպահենք էդ ինքն է ձեզի տվել, [հայհոյանք]»։
    🗣 Factor TV-ի հետ զրույցում Գյումրիի համայնքապետի թեկնածուն ասել է. «Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնը եթե գիտեն, իմ ձայնով ինչ ասես կարան սարքեն, արհեստական, ո՞նց է կոչվում դա, բանականություն է, չգիտեմ ինչ է։ Վոբշեմ, դրանք եղած-չեղած իմ համար հաշիվ չի, անցանք գնացինք»։

  • ԱԺ-ում Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ «Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառ…

    🗣 ԱԺ-ում Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ «Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերը դիտել եմ։ Դրանով պայմանավորված ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք ՀՀ–ի ուղղությամբ չեն։
    🔸 Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում, և մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ–ն հետևում է ամենին, և կարծում ենք, որ լուծման ճանապարհը դիվանագիտական է, մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում», — ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շ…

    🗣 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի:
    📌 «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», — հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:|azatutyun.am|