Category: Infocom

  • ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին: Այսօր ԱԺ նիստի ժա…

    📌 ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին:

    🔸 Այսօր ԱԺ նիստի ժամանակ լրագրողները փորձում էին պաստառ պահել օթյակից՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ ԱԺ անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց:
    🔸 Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը խորհրդարանում նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող ՔՊ կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Նամակը ստորագրել է161 լրագրող, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել:
    🔸 Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել՝ նշելով․ «Մաքրեք Ձեր շրթունքները»։|azatutyun.am|

  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում է, ներկայացնում է անկախ պատգ…

    ⚖️ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում է, ներկայացնում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու և պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը: 📌 Հիշեցնենք, որ Աղազարյանը…

  • ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ը…

    🇦🇲🇪🇺 ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: ‼️ Ինչպես հայտնել էինք, կողմ է քվեարկել միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը:

  • Էր Ռիադում ամերիկյան կողմի հետ առանձին բանակցություններից հետո, ըստ ԱՄՆ պետքարտ…

    🇷🇺🇺🇦 Էր Ռիադում ամերիկյան կողմի հետ առանձին բանակցություններից հետո, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են՝
    🛳 հրադադար հաստատել Սև ծովում՝ նավագնացությունը, քաղաքացիական նավերի անվտանգությունը ապահովելու համար, դադարեցնել բռնությունը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով։
    📑 միջոցներ նախապատրաստել ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումներն արգելող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։
    🇺🇸 Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցությունը ռազմագերիների փոխանակման, քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցերում: |azatutyun.am|

  • ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում և Ուկրաի…

    🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում և Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
    🗣 Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:
    💬 «Պետքարտուղարը նաև անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում վերջին ցույցերի ու ձերբակալությունների հետ»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո …

    🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
    🔸 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ [ՀՀ կառավարություն]

  • Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Ա…

    🤝Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
     
    🇦🇲🇮🇷Քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
     
    📌 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության: [ԱԽ գրասենյակ]

  • Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չ…

    ‼️Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։
    📌 Այս մասին հայտարարում է ՀՀ ՊՆ-ն՝ «հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում»։
    🔸 «Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում», — նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

  • Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցե…

    🇦🇲🇮🇷 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը:
    🗣 Նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը ու Երևանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում՝ դյուրացնելով դրանց աշխատանքը։

  • Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տ…

    🇦🇲🇮🇷 Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը․ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
    🔸 «Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:
    🔸 Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը»: