Category: Infocom

  • WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լ…

    🎇 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
    «Օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն», — ասաց քաղաքապետը:
    📃 Ավինյանը նշեց՝ քանի որ թույլտվություն չի եղել, արձանագրություն կկազմվի։
    📌 Նշենք, որ հրավառությունը տեղի էր ունեցել Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 4-ի՝ WCIT 2024-ի բացման համերգի վերջում։

  • Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգ…

    🚇 Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգին։
    [Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական  հերթական նիստի ընթացքում]

  • ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին՝ նշելով. «Սահմանադրական դ…

    🇦🇲🇦🇿 ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին՝ նշելով.
    🗣️ «Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ»։
    📌 Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել էր, թե սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե դրանով ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ։ |armenpress.am|

  • Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց, որ ուղևորվու…

    ❗️Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց, որ ուղևորվում են Սահմանադրական դատարան։
    🗣 «Ինչու՞։ Մի կարծեք, թե մենք չենք խորհել, չենք մտածել, որ շենքի դիմաց ի՞նչ ենք անելու։ Ուրեմն կարիքը կա՝ թե՛ իրազեկման, թե՛ ուղղակիորեն հանրայնացնելու, և ամոթի և անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, որոնք կոչված էին պետականությունն ու սահմանադրությունը պաշտպանելու և ոչ հակառակը», — նշել է Սրբազանը։
    🔸 Բագրատ Սրբազանը նաև բոլոր նախկին և ներկա Սահմանադրական դատարանի դատավորներին հրավիրել է ՍԴ-ի առջև։

  • Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է…

    Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է
    🚀 Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։
    🤖 Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում տարբեր կրթահամալիրների սաներ ներկայացնում են իրենց աշխատանքները։
    📖🎞 Ամենագիտաֆանտաստիկ տաղավարում փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտաստիկ ժանրի ինչ գրքեր կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։
    🔭🪐 Մեծ տաղավարում էլ սպասում են աստղադիտակները՝ ցերեկը՝ Արևին, երեկոյան՝ աստղերին ու մոլորակներին նայելու համար։
  • Ահաբեկչություն է տեղի ունեցել Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում։ Հայտն…

    🇮🇱 Ահաբեկչություն է տեղի ունեցել Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում։ Հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։ Ահաբեկչության հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել։
    🗣 «Ահաբեկիչը վնասազերծվել է։ Դեպքի վայրում են բազմաթիվ ոստիկանական ուժեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։ |factor.am|

  • Հոկտեմբերի 6-ի առավոտյան Իսրայելի օդային հարձակման հետևանքով Գազայի կենտրոնում …

    🇵🇸🇮🇱 Հոկտեմբերի 6-ի առավոտյան Իսրայելի օդային հարձակման հետևանքով Գազայի կենտրոնում առնվազն 24 մարդ է զոհվել, 93-ը՝ վիրավորվել: Հարձակումը տեղի է ունեցել Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա, որտեղ պատսպարվում են տեղահանված մարդիկ:
    🔸 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակման ենթարկված կենտրոնները ՀԱՄԱՍ-ն օգտագործել է Իսրայելի դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար։|armtimes.com|

  • Ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարմա…

    ❗️Ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Բանաձևում…

  • Առնվազն ութ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, այդ թվում օդանավ…

    🇱🇧🇮🇱 Առնվազն ութ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, այդ թվում օդանավակայանին, հայտնում է Reuters-ը։ Իսրայելը առաջին անգամ հարվածներ է հասցրել հյուսիսային Տրիպոլի քաղաքին, ասել է Լիբանանի անվտանգության պաշտոնյան։
    📌 Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հոկտեմների 5-ին հայտարարել է, որ Իսրայելը հարավային Լիբանանում իր ցամաքային գործողությունների ընթացքում սպանել է «Հըզբոլլահի» 440 գրոհայինի և ոչնչացրել խմբավորման 2000 թիրախ։ «Հըզբոլլահը» չի հրապարակել զոհերի թիվը:
    🔸 Իսրայելի հարձակումը սպանել է նաև հարյուրավոր հասարակ լիբանանցիների, ասում են լիբանանցի պաշտոնյաները, և 1,2 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները: Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ մինչ այժմ ինը իսրայելցի զինվոր է սպանվել հարավային Լիբանանում։
    📷 Լուսանկարում՝ Բեյրութի հարավային արվարձաններն են Իսրայելի հարձակումից հետո / Amr Abdallah Dalsh / Reuters

  • ԵՄ-ն Վրաստանի ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները դադարեցնելու մասի…

    🇬🇪🇪🇺 ԵՄ-ն Վրաստանի ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները դադարեցնելու մասին որոշում է կայացրել՝ վրացական իշխանությունների ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
    📌 Դիվանագետը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում վրացական իշխանությունների հետ ոչ մի շփում չի եղել ոչ իր կողմից, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ: |hetq.am|