Category: Infocom

  • Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բ…

    🇦🇲🇦🇿 Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:
    🗣 Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում:
    💬 «Եթե միայն մենք լինեինք, մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր։ Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է Խաչատուրյանը։ |factor.am|

  • Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել St…

    ❗️ Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին:
    🗣 «Ողջունում եմ բոլորին: Ցավում եմ, որ այս անգամ չկարողացա լինել Երևանում, բայց հուսով եմ հաջորդ անգամ անձամբ ներկա գտնվել: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց ու թափանցիկ Արհեստական բանականության զարգացում, որն էլ ավելի կընդլայնի մարդկային ճանաչողության սահմանները»,-ասված է Իլոն Մասկի ուղերձում: 
    📍 Ուղերձը հնչեցրել է Viki, Pixel Labs, ինչպես նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին պատկանող Play Time Ventures ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմյանը: |armenpress.am|

  • «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ՆԳՆ փրկարար ծառայության տ…

    🚒 «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյան 🗣 Նրա խոսքով՝ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել․ «Ըստ աշխատակիցների, նախնական տեղեկությամբ, հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքից․ հոսանքն անջատվել…

  • ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտում են մի…

    📃 ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն․ նա Մոսկվայում կմասնակ…

    🇦🇲🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն․ նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: [ՀՀ կառավարություն]

  • Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառա…

    ❗️Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղո…

    ❗️2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:30-ին, Աշտարակի շտապ բուժօգնության խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին:
    📌Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով: Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: [ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]

  • Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից…

    📌 Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
    🗣 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին: [ՀՀ ԱԳՆ]

  • Մոսկվա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությ…

    🇷🇺🇦🇿 Մոսկվա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
    🔸 Ռուսական կողմի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հանդիպումներում կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

  • Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Վլադիմիր Պուտինը…

    🇷🇺🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ «Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը»։
    📢«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ», — հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ |azatutyun.am|