Category: Infocom

  • Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել …

    🇦🇲🇩🇪 Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

    🗣 Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ:
    🔸 Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:

  • Սահմանազատումն այդ հատվածից [Տավուշի] հնարավոր է լինի այն դեպքում, երբ մնացած ս…

    ❗️ Սահմանազատումն այդ հատվածից [Տավուշի] հնարավոր է լինի այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի․ դրանք անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական հարցեր են։ 🗣 Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր…

  • Ապրիլի 8-ի՝ ադրբեջանական կողմից հրաձգային զենքից անկանոն կրակի հետևանքով վնասվե…

    🗣 Ապրիլի 8-ի՝ ադրբեջանական կողմից հրաձգային զենքից անկանոն կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
    🔸 Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
    [ՆԳՆ ոստիկանություն]
  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորա…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    🗣 Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

  • «Գոյ» թատրոնի դերասանները նստացույց են իրականացնում. նրանք գիշերն անցկացրել են թ…

    «Գոյ» թատրոնի դերասանները նստացույց են իրականացնում. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ։

  • Սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ …

    📌 Սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան
    🗣 «Ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու: Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- հայտնել է խոսնակը։ |armenpress.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժա…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    ‼️ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
    [ՀՀ ՊՆ]

  • Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաներ նաև փետր…

    🗣 Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաներ նաև փետրվարի 22-ին են հայտնաբերվել։ ⚖️ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօրվա դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մյուս դեպքով նախաքննությունը շարունակվում է։ 📌 «Երկու դեպքերով…

  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երևանում հանդիպել է…

    🇦🇲🇪🇺 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետի ու ԱԳ նախարարի հետ։
    🗣 Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բուրիչը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում։
    🤝 Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային կայունության, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության հարցեր։

  • Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։ Ըստ …

    🔥 Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։
    👨‍🚒 Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]