Category: Infocom

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապե…

    🤝 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում:
    ❗️ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում: [ՀՀ ԱԺ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի…

    🇦🇲🇱🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտ…

    🇮🇱🇸🇾 Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը։
    🔸 Նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի տարածքում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնին: Հղում անելով Մասյաֆի հիվանդանոցներից մեկի տնօրենին՝ սիրիական լրատվական գործակալությունը հայտնում է ևս 43 վիրավորի մասին։ |hetq.am|

  • Նյութի հրապարակումից հետո ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային…

    ❗️Նյութի հրապարակումից հետո ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվը հասել է 3-ի։

  • Փաշինյանը հայտարարել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունե…

    🇪🇺 Փաշինյանը հայտարարել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո մեր երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ:
    🗣 «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»,- ասել է Կառավարության ղեկավարը:
    [ՀՀ կառավարություն]

  • Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի առիթով ՀՀ ժամանած Մարգարիտիս Սխինա…

    🇦🇲🇪🇺 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի առիթով ՀՀ ժամանած Մարգարիտիս Սխինասը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը:
    🗣 Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
    📌 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունների համար․ «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով ՀՀ-ին աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»:

  • Արևմտյան Նեղոսի տենդ և Էմ փոքս․ իրավիճակը Հայաստանում, կանխարգելիչ միջոցառումներ…

    Արևմտյան Նեղոսի տենդ և Էմ փոքս․ իրավիճակը Հայաստանում, կանխարգելիչ միջոցառումներն ու ընթացիկ հետազոտությունները
    🦠 Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 108 է:
    ❗️ Էմ փոքս (կապիկի ծաղիկ) հիվանդությամբ վարակվածության դեպք Հայաստանում դեռևս չի գրանցվել։ Օգոստոսի 14-ին, սակայն, ԱՀԿ-ն Աֆրիկայում Էմ փոքսի վերջին բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ 
    🔍 Ի՞նչ վիրուսներ են սրանք, ինչպե՞ս են փոխանցվում, որո՞նք են թիրախային խմբերը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում․ այս հարցերի շուրջ «Ինֆոքոմ»-ը զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի և ՀՎԿԱԿ ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանի հետ։

  • Տոկաևը վերահաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը հարթակ տրամադրելու Հայաստա…

    🇰🇿 Տոկաևը վերահաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը հարթակ տրամադրելու Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար: Այս մասին Տոկաևն ասել է Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։
    🇦🇿 Ալիևն էլ հայտարարել է, որ ղազախական կողմի առաջարկն ընդունելի է Բաքվի համար։

  • ՀՀ մաքսավորը և սահմանապահը կանգնելու են. ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանի ճանապարհի հս…

    📌 ՀՀ մաքսավորը և սահմանապահը կանգնելու են. ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանի ճանապարհի հսկողությունը մասնավորին հանձնելու մասին 🔸 Վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային…

  • Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն Գրիգորյանը՝ Իրանի դեսպանին…

    🇦🇲🇮🇷 Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն Գրիգորյանը՝ Իրանի դեսպանին

    📌 Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը՝ նշելով՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին»։
    🗣 Գրիգորյանը շեշտել է, որ ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո։
    📌 Նշենք, որ Թեհրանից այսօր կրկին հայտարարել էին՝ ողջունում են Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ են միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։