Category: Infocom

  • Խաղաղության պայմանագրում կա 16 հոդված․ դրանցից 13-ն ամբողջապես համաձայնեցված է,…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրում կա 16 հոդված․ դրանցից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը մասնակի է համաձայնեցված: Նախաբանն առանձին կտոր է։
    [Արարատ Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ ասուլիսում]

  • ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերո…

    📌 ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:
    🔸 Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը։

    Հիշեցնենք, որ Ղազարյանը փոխարինում է լիազորությունները վաղաժամկետ դադարած ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանին։

  • Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակութ…

    🇦🇲🇰🇷 Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն: [ՀՀ ՊՆ]

  • Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Ն…

    ‼️ Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ 📌 Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։ 🔶️ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում…

  • Հայաստան-Լատվիա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի …

    ⚽️ Հայաստան-Լատվիա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին:

  • «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը չ…

    🇮🇷 «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը կտրականապես դեմ է դրանց․ այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին:
    🗣 «Մենք բազմիցս տարբեր խողովակներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այս միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, և դրա հետ կապված ցանկացած փոփոխություն կամ գործողություն կարժանանա Իրանի լուրջ և հաստատակամ արձագանքին», — նշել է Էբրահիմ Ազիզին` ենթադրելով, որ «կեղծ միջանցքի» հիմքում ընկած շարժառիթները ուղղված են տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորության նվազեցմանը:

  • ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում …

    📌 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
    🗣 «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ», — գրել է մամուլի խոսնակը։

  • Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադ…

    ❗️Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անույշ Գինոսյանի լիազորությունները: Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում:
    🔸 Հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Իսկ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:
    🗣 «Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։ Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանն ընտրում է ժողովուրդը, և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն»,- ասել է ավագանու ընդդիմադիր անդամը։|factor.am|

  • Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վե…

    🇦🇲 Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև:
    📌 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝ հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ԼՂ-ի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
    🔸 Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
    🔸 Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
    🔸 Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
    🔸 Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։
    [«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ]

  • Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատար…

    🇺🇦 Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել: 
    🇦🇲 ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին: |armenpress.am|