Category: Infocom

  • Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ …

    ‼️ Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով. ՔԿ
    💰 «Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հազար ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը:
    ⚖️ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խոշոր չափերով խարդախության հոդվածով»,- հայտնում են ՔԿ-ից:

  • Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ա…

    🇦🇲🇰🇿 Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
    🤝 Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։
    📍 Կողմերը հաստատել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025թ. համատեղ միջոցառումների ժամանակացույցը։

  • Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն:  Իրա…

    🇮🇷🇹🇷 Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն: 
    🤝 Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: |armenpress.am|

  • Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինութ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ մեր նպատակները թափանցիկ են: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով:
    🗣 Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է:
    [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայ…

    ❗️ Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:
    📌 Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանն առաջարկում է այս տրամաբանությունը:
    [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ»…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդմանը հայտարարել է.
    🔸 «Ռուսաստանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ Ուկրաինայում կարգավորման հարցում փոխզիջումների, բայց նույն պատրաստակամությունը պետք է ունենա նաև մյուս կողմը։ Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանը նախապայմաններ չի դնում։ Բայց միևնույն ժամանակ խաղաղության համաձայնագիր կստորագրեն միայն Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունների հետ՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո»։
    🔸 Պուտինը հայտարարել է նաև «Օրեշնիկ» նոր զենքի մասին, որը «հնարավոր չէ խոցել»։ Նա առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ինչը ցույց կտա, թե ինչպես այն կարող է շրջանցել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ. «Թող բացահայտեն թիրախները Կիևում, կենտրոնացնեն հակաօդային պաշտպանությունը և հրթիռները, այնտեղ պաշտպանական համակարգերը, և մենք կհարվածենք»: |azatutyun.am|

  • Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափ…

    👮‍♀️ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ ❗️ Տիգրան…

  • Աբխազիայի խորհրդարանի շենքում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է պատգամավոր…

    ▪️ Աբխազիայի խորհրդարանի շենքում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։
    📌 Խորհրդարանում քննարկվում էր կրիպտոարժույթի մայնինգն արգելելու մասին օրինագիծը։
    «Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճաբանության մեջ են մտել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և սկսել կրակել Կանի վրա։ Մահացած Վախթանգ Գոլանձիան փորձում էր բաժանել նրանց»,-այս մասին հաղորդում է «Էխո Կավկազա»-ը` վկայակոչելով АМРА-life-ին։ |azatutyun.am|

  • Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրեն…

    🇸🇾 Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյան
    📌 Գաբրիելյանը հայտնել է, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։  
    🗣️ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»։ |armenpress.am|

  • Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33…

    💰 Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։
    🗣 Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    📍 Նշենք, որ կառավարությունը կոմբինատում ունի մոտ 22% բաժնետոմսեր։ |civilnet.am|