Category: Infocom

  • ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դ…

    ⚖️ ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատախազը դարձյալ որոշում է կայացրել ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է․ փաստաբան 🔸 «Քրեական…

  • Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությո…

    Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը. նախագիծը ստացավ ՀՀ կառավարության հավանությունը:
    🗣 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի. «Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»:
    💬 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ: Նա ընդգծեց՝ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի:

    🔗
    Կարդալ ավելին

  • ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համ…

    🇦🇲🇭🇺 ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրելու հարցին:
    Համաձայնագրով նախատեսվում է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանում, երկու երկրների միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կկազմակերպի և կխթանի փոխադարձ տնտեսական ծրագրերը, նոր գործարար հնարավորությունների ձևավորում՝ երկու երկրների տնտեսությունների ներուժը լիարժեք օգտագործելու նպատակով։

  • Երևան-Սևան ավտոճանապարհի 10+300 կմ հատվածում երթևեկության անվտանգության բարելավ…

    🚧 Երևան-Սևան ավտոճանապարհի 10+300 կմ հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով փակվելու է հետադարձը. փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։
    🚦 Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը հիշեց…

    📌 Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հատուկ խմբերի համար տրանսպորտի սակագնի զեղչեր են գործելու, և կան խմբեր, որոնք առհասարակ ազատվելու են վճարելուց։ Հայկ Մարությանը ընդգծեց, որ 1 կամ 7 օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդում, դրանք գործում են 10 անգամանոց և ավելի մեծ փաթեթների վրա։
    🗣 Մարությանը ներկայացրեց բրիտանական WYG ընկերության ուսումնասիրությունը, որում ասված է, որ այսօրվա ցանցում մարդկանց 94 %-ն առանց տեղփոխի են տեղաշարժվում, ինչը նշանակում է, որ բնակչության մեծ մասը տրանսպորտից օգտվում է օրական երկու անգամ, իսկ 6 տոկոսը՝ ավելի։ Ավինյանի խոսքով էլ՝ նշված ուսումնասիրությունը արվել է 2016 թ․ և այդտեղ խոսվում է գազելների ցանցի մասին։
    📌 Մարությանը, անդրադառնալով այն հարցին, թե որտեղից պետք է վերցնեն սուբսիդավորման գումարները, ասաց, որ 2021 թ․-ին անշարժ գույքի գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքինը՝ 12,1 մլրդ դրամ։ 2024-ին գույքահարկն արդեն 13, 44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն տարբերությունը 7 մլրդ դրամ է: Ըստ Մարությանի՝ 2025 թ․-ին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 2026 թ․-ին 20 մլրդ դրամ։

  • Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի նախկին քաղաքապ…

    📢 Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդեց, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ: Ավինյանը հակադարձեց՝ նշելով, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մարությանը ինքն է նշել, որ տրանսպորտի գինը պետք է փոխվի։
    🔸 Ավինյանը ներկայացրեց Մարությանի այդ կարծիքի ձայնագրությունը, որին ի պատասխան՝ Մարությանը նշեց, որ ինքը նախկինում ասել է՝ ինքնարժեքը բնականաբար թանկանալու է, բայց հանրաքվեի միջոցով պետք է մարդկանց հարցնել՝ նրանք ուզում են թանկանա, թե ոչ։
    📌 Ավինյանը իր հերթին շեշտեց, որ մարդկանց հուզում է այն հարցը, որ տրանսպորտի գինը 100 դրամից դառնում է 300 դրամ, սակայն Ավինյանի խոսքով՝ դա սուտ է, մոլորեցում է եւ իրականությանը չի համապատասխանում։

  • Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։[ՀՀ ԱԳՆ…

    🇦🇲🇸🇾 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակութային ժառանգության,…

    🇦🇲🇮🇷 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փ…

    📌 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    🔸 Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
    🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկնե…

    🇦🇿 Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։ 
    🗣 «Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։ |armenpress.am|