Category: Infocom

  • Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է․
    🗣 «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում:
    🔸 Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում»։ |1lurer.am|

  • Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շեն…

    🇮🇷🇮🇱 Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ 🔸 Սիրիայում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր…

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում …

    🇧🇾 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։

    🗣 «Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», – ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին երկրի Գրոդնո քաղաք աշխատանքային այցի ժամանակ:
    📌 «Իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։ Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», – ասել է նա` նշելով՝ Բելառուսը ոչ ոքի չի սպառնում․ «Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք»։|armenpress.am|

  • Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահ…

    🅿️🚙 Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։
    📌 Միաժամանակ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք, և կկիրառվի 2 տուգանային միավոր։
    📅 Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Խաղաղության գործընթացը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լեյեն հանդիպման առանցքային թեմա…

    🇺🇸 Խաղաղության գործընթացը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լեյեն հանդիպման առանցքային թեմաներից չէ․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ
    🗣 «Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

  • Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գի…

    Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
    Լուսանկարը՝ civilnet.am / Թալիշ գյուղը 2016թ․

  • Շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանու…

    🇺🇸 Շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների: Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։
    [ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր] |tert.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ը, ՀՀ Զ…

    ‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    📌 Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:
    [ՀՀ ՊՆ]

  • 83․ Նժդեհի համագործակցությունը Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ըն…

    83․ Նժդեհի համագործակցությունը Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում․ «Վանդակ»

    #infocom #ինֆոքոմ
    Պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի «Ռուս-թուրքական վանդակ» բանախոսությունների շարքի 83-րդ հաղորդումը:
    Շարքի բոլոր հաղորդումները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyc2OVhPaa0qs25X6QtHhITs
    «Ռուս-թուրքական վանդակ»…

  • ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր կրկին …

    🇦🇲🇦🇿🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ 📌 «Այսօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։