Category: Infocom

  • Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը․…

    🇦🇲📄🇦🇿 Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը․ այն ընդգրկվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում։
    📌 Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը կորոշի Սահմանադրական դատարանը, ապա այն կներկայացվի Ազգային ժողով։

  • Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունե…

    🇷🇺 Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո»։
    🔸 Լավրովը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդատվություն տար այդ գործընթացին մասնակից կողմերին, սակայն դա տեղի չի ունենում:
    🗣 «Ոչ, չեն ուզում, և միևնույն ժամանակ ձգտում են անընդհատ ներգրավել Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Փարիզին, ցանկացած գործընթացի տրամադրմանը ներգրավել իրենց հովանավորներին։ Դա նրանց ընտրությունն է, բայց նախ պետք է պայմանավորվել ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ իր ելույթի ժամանակ ասել է Լավրովը: |hetq.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Կիրանցի դպրոցում է, այսօրվանից Կիրանցում գործ…

    🏫 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Կիրանցի դպրոցում է, այսօրվանից Կիրանցում գործում է 100 աշակերտի համար նախատեսված նորակառույց դպրոցը։
    🗣 «Ազատության» փոխանցմաբ՝ դպրոցի հանդիսությունների դահլիճում հավաքվել են աշակերտներն ու ծնողները, նախատեսվում է, որ ելույթ կունենա նաև վարչապետը: Տարածք լրագրողների մուտքն արգելվել է:|azatutyun.am|

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ը…

    🇦🇲🇬🇪 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    🔸 Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:

  • ԿԳՄՍՆ-ն հորդորում է ծնողներին չչեղարկել աշակերտի հայտը։ «ՀՀ ԿԳՄՍՆ ստացվում են ա…

    ‼️ ԿԳՄՍՆ-ն հորդորում է ծնողներին չչեղարկել աշակերտի հայտը։
    🔸 «ՀՀ ԿԳՄՍՆ ստացվում են ահազանգեր, որ անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։ Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ մի պարագայում չչեղարկել ձեր երեխայի հայտը, քանի որ այդ պարագայում նշված տեղի համար կարող են հայտ ներկայացնել այլ ծնողներ։
    🔸 Տեղեկացնում ենք, որ առաջին դասարանցիների հայտագրման hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են:
    🔸 Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

  • Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով ՀՀ պաշտպանության նախար…

    🇦🇲🇬🇪 Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: [ՀՀ ՊՆ]

  • Ըստ Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների…

    📌 Ըստ Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ: Այդ մասին նշվում է նրա շնորհավորական ուղերձում։
    📣 «Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել: Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը: Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը: Ուրանում են»,- նշվում է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում։

  • Վերջին տասնամյակներում Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են Հայաստանի իշ…

    🔸 Վերջին տասնամյակներում Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են Հայաստանի իշխանությունները, և մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
    🔸 Տեղյակ չեմ, թե ինչ փաթեթներ են ներկայացված Հայաստանի կառավարությանը։ Վերադարձը մեր իրավունքն է, դա չի կարող հակասել Հայաստանի պետական շահերին։
    🔸 Մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից։
    [Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում] |civilnet.am|

  • Իսրայելում մոտ կես միլիոն մարդ բողոքի ակցիա է իրականացրել։ Ցույցի առիթ է դարձել…

    🇮🇱 Իսրայելում մոտ կես միլիոն մարդ բողոքի ակցիա է իրականացրել։
    👥 Ցույցի առիթ է դարձել այն, որ Գազայի հատվածում հայտնաբերվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ հոկտեմբերից ի վեր պահվող պատանդներից վեցի մարմինները։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան վիրավորներ։
    ‼️ Ցուցարարները Իսրայելի կառավարությունից և վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջել են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար։ |tert.am|

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին անվանել է «օկուպանտ երկիր»՝…

    🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին անվանել է «օկուպանտ երկիր»՝ նշելով, թե «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:
    💬 Հաջիևը, հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։ |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին