Category: Infocom

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններու…

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուր…

    🥇🇦🇲 Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել աշխարհի Մ20 առաջնության եզրափակիչ:

  • Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է…

    🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
    ❗️«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»:
    🗣 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։ |1lurer.am|

  • Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջ…

    🚌 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտի արժեքը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։
    💳 Ըստ նախագծի՝ առաջարկվում է 1 օրվա համար տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 2.000 դրամ, 30 օրվա համար՝ 5.500 դրամ, 180 օրվա համար ՝ 20.000 դրամ, 365 օրվա համար՝ 35.000 դրամ։
    🗳 Երևանի ավագանին այս նախագծին կանդրադառնա սեպտեմբերի 10-ի նիստում։
    📌 Ավագանու՝ այս պահին ընդունած տարբերակով 1 օրվա համար անսահմանափակ երթևեկելու հնարավորությունը կարժենա 900 դրամ, 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար 23 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ։ Նախատեսվող փոփոխությունների և տոմսային միասնական համակարգի մասին՝ ավելին։

  • Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագ…

    💡 Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ
    🔸 «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։
    🔸 Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»։
    ⚡️ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշեց նաև, որ Կառավարության նիստի ժամանակ (2023թ. նոյեմբերին) էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում կատարվող շինաշխատանքներն էին։|azatutyun.am|

  • Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գ…

    🇦🇿 Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ 📌 Արդեն մի քանի ամիս է՝ Բաքուն տարբեր մակարդակներով հայտարարում էր իր այդ մտադրության…

  • Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դ…

    🔸 Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։ 🗣 Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Հարությունյանը։

  • Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմա…

    📌 Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:…

  • Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, …

    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնում վտանգի տակ է դնում պատանդների կյանքը։
    📣 Այս մասին հայտնում է Channel 13-ը։
    📌 Հանգստյան օրերին Ռաֆահի թունելում հայտնաբերվել էր վեց պատանդի մարմին։ Ավելի ուշ «ՀԱՄԱՍ»-ը տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ տեսանյութում պատանդների վերջին խոսքերն են։ |1lurer.am|

  • Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինայի Գերագույն Ռ…

    🇺🇦 Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

    🗣 Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայտնել է, որ նման հայտարարություն է ստացել երկրի խորհրդարանը։
    📌 Երեկ հրաժարական էին տվել Ուկրաինայի երկու փոխվարչապետ և երեք նախարար։