Category: Infocom

  • Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր ՀՀ զինվա…

    ❗️Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
     ❗️ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության  պաշտպանությանը:
    🔸 Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
    [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր կրկին հս…

    🇦🇲🇦🇿🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․
    📌 «Այսօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քն…

    🇷🇺🇹🇷 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։
    🔸Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
    🤝 Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափով համագործակցության զարգացումը։ |tert.am|

  • 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող փոխգնդապետ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։
    📌 Հակակոռուպցիոն դատարանը, հիշեցնենք, վերջերս որոշել էր  Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
    🔸Քրեական դատարանը, սակայն, չէր համաձայնել այս դիրքորոշմանը եւ դիմել էր Վճռաբեկ դատարանին՝ խնդրին լուծում տալու նպատակով։
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում գործունեությունը սառեցնելը պետության քաղաքական որոշումն ու …

    🔸 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում գործունեությունը սառեցնելը պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ․ Փաշինյան 📌 Փաշինյանը նաև նշեց՝ եթե ՀԱՊԿ -ը պատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ…

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրե…

    ‼️ Գլխավոր դատախազությունը պահանջում է «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից, ԷՆ նախկին պաշտոնատար անձից ու ՍՊԸ-ների սեփականատիրոջից բռնագանձել անշարժ գույք, դրամական միջոցներ։
    🔸 Մասնավորապես Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝
    – 3 անշարժ գույք.
    – 1 տրանսպորտային միջոց.
    – Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ.
    – 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
    – 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ։

  • Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժ…

    🇦🇲🇺🇸 Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան:
    🤝 Ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:
    [ՀՀ ՊՆ]
  • Ահաբեկչության գործով խուզարկություններ են իրականացվում ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 4…

    🔎 Ահաբեկչության գործով խուզարկություններ են իրականացվում ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում։ Այդ մասին ՔԿ խոսնակը հայտնել է factor.am-ին։ 🗣 ԱԺԲ խոսնակ Հերմինե Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ խուզարկություն են իրականացնում Ժիրայր Սեֆիլյանի և Կարո…

  • Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա․ Արարատ Միրզոյան Ա…

    Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա․ Արարատ Միրզոյան
    🎤 Արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան հարցին, թե պլանավորո՞ւմ է Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, ասել է․
    🗣 «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։

  • #գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»- Հակագիտա…

    #գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»
    – Հակագիտական հայտարարությունները հայոց լեզվի վերաբերյալ,
    – հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում,
    – ինչպես ենք հասկանում, թե որ լեզուներն ունեն նույն ծագումը,
    – հնագույն հայերենի տարբերակների գոյության, հայերենի ոչ հնդեվրոպական ենթաշերտի հարցը,
    – դասական ուղղագրությունն ու դրան վերադառնալու մասին խոսակցությունները,
    – հայերենի փոխառություններն ու դրանց սխալ ընկալումը․ գազարն ու ստեպղինը,
    – օտարերկրացիների՝ Հայաստանում հայերեն չխոսելը,
    – իրանական բազմաթիվ փոխառությունները, դրանց վերաբերյալ չփաստակված պնդումներն ու ամսանունները հայերենում,
    – սփյուռքում երեխաներին հայերեն սովորեցնելու խնդիրն ու դրա լուծումը,
    – լեզուները, որոնք բառեր են փոխառել հայերենից, լեզվում օտարաբանությունների խնդիրը։

    #գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»

    #infocom #ինֆոքոմ #գիտություն
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
    ______________
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ______________…