Category: Infocom

  • Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությու…

    🔸 Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար:
    🔸 … Մենք, մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով, բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ:
    🔸 Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը, և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան էջում]

  • Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ…

    📌 Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
    🔸Նա չի մեկնաբանել իր՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերը:

  • Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում,…

    Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

    2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 68 նվիրատուներից 45-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ 
    Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ Որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։
    Դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի և նրանց ստացած նվիրատվությունների միակ վերահսկողը ԿԿՀ-ն է, որն էլ չի ստուգում հայտարարագրերն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներառվել ռիսկային չափորոշիչ սահմանելու մասին որոշումներում,  լրատվամիջոցների հրապարակումներում կամ էլ անձանց գրավոր դիմումներում։ Իսկ մինչ այդ դատավորներն ու նրանց օգնականները շարունակում են ստանալ խոշոր չափերի նվիրատվություններ, որոնց մի մասի աղբյուրը հետագծելի չէ։

  • Ուկրաինայի ԶՈւ-ն Տագանրոգի օդանավակայանին հարվածել է ամերիկյան արտադրության ATA…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի ԶՈւ-ն Տագանրոգի օդանավակայանին հարվածել է ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
    📌«Ռազմական օդանավակայանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնա…

    🔎 Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության վերաբերյալ․
    📢 «Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը:
    🔸 Հարցումն իրականացնող խմբերը ընդհանուր առմամբ բարեխիղճ են իրականացրել իրենց գործառույթները, ապահովել են քվեաթերթիկը լրացնելու գաղտնիությունը և ընդհանուր առմամբ ապահովել են գործընթացում իրենց անկողմնակալության, ընդհանուր բարեվարքության մթնոլորտը»։

  • ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և ԲՏԱ…

    ❗️ ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ, և նա շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։
    📌 ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․
    🗣 «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016թ. ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
  • «Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են, որ այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրակ…

    ✈️ «Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են, որ այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել։
    🗣 «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը նշել է, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։
    📌 «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցել է նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։ «Զվարթնոց»-ից նաև չեն նշել, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։ |factor.am|

  • ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու…

    ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում:
    🗣 Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
    Նա նշել է, որ դիմումի մեջ մանդատից հրաժարվելու պատճառը չի նշվում: |news.am|

  • Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք…

    🚕 Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:
    🗣 Տաքսիստներից մեկը ներկայացրեց իրենց պահանջները՝ նշելով. «Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա եւ որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է:
    🔸 Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով: Ի՞նչ է նշանակում րոպեն 20 դրամ: Էս քաղաքում չի կարող րոպեն 20 դրամ լինել: Ես չպետք է սուպերմարկետի դիմաց պատվիրատուին 40 րոպե սպասեմ, ինչ է, թե 1000 դրամ փող աշխատեմ, որից 200 դրամն էլ միջնորդավճար տամ: Սպասելաժամանակը ճոխություն է, եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին է պետք», — նշեց վարորդներից մեկը: |news.am|

  • ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենի…

    🇷🇺 ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել։
    📃 Ընդունված օրենքի համաձայն՝ դպրոց ընդունվելիս անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստը, ինչպես նաև կպահանջվի ներկայացնել ՌԴ տարածքում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթ։
    📅 Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։ |tass.ru|