Category: Infocom

  • Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների հոսանքազրկումները հիմ…

    💡 Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների հոսանքազրկումները հիմնականում պայմանավորված են Երևան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնական էլեկտրասնուցման անջատմամբ, որը, ըստ ՀԷՑ-ի, մոտակա օրերին պետք է կարգավորվի։
    🔸 Մինչև օգոստոսի 10-ն էին ասել, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել Լարսում բեռնափոխադրման հերթերով պայմանավորված։ Բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են, և աշխատանքներն ակտիվ իրականացվում են։
    [Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան] |aravot.am|

  • Այս սեպտեմբերի 1-ից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականաց…

    ❗️🚕 Այս սեպտեմբերի 1-ից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնելու համար պարտադիր կլինի հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միանալը և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելը։ 📱 Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու…

  • Գավառի Սոցապ ծառայության նախկին պետը, որը կաշառք էր ստացել շուրջ 40 քաղաքացուց,…

    ‼️ Գավառի Սոցապ ծառայության նախկին պետը, որը կաշառք էր ստացել շուրջ 40 քաղաքացուց, կաշառք է ստացել ևս 12 անձից․ բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը ավարտվել է։
    💰 «2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝ 70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

  • Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գ…

    🚧 Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․
    🔻 փոքր կենտրոնի «Ա» գոտին՝ կարմիր,
    🔹 մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ,
    ▫️ ծառայողական ավտոկայանատեղերիները՝ սպիտակ,
    էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը՝ կանաչ:

  • ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համ…

    🇺🇸 ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար։

    💬 ԱՄՆ պետքարտուարության խոսնակը «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
    📌 «Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։|civilnet.am|

  • Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի…

    🇮🇷 Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը։

    🚁 Իրանական Fars լրատվական գործակալությունը երեկ հայտնել էր, թե ուղղաթիռի կործանման հետաքննությունն «ամբողջությամբ ավարտվել է» և, վկայակոչելով անանուն աղբյուրի, վթարի երկու պատճառ էր նշել՝ եղանակային վատ պայմանները և ուղղաթիռի անկարողությունը հաղթահարելու ծանրությունը՝ մառախուղի պայմաններում ավելի վերև բարձրանալու համար՝ պարզաբանելով, որ ուղղաթիռում երկու ուղևոր ավելի է եղել, քան նախատեսված է անվտանգության կանոնակարգով։
    ‼️ Պաշտոնական Իրանը այս տեղեկությունը համարել է «խեղաթյուրված»՝ հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։ |azatutyun.am|

  • Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու …

    🚧 Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. — Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. — Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ պայմանավորված ճանապարհաշինարարական աշխատանքներով։
    🚘 Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի ժամկետով կզրկվի պետական պաշտոններ զ…

    ⚖️ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի ժամկետով կզրկվի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ 🗣 ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը հայտնել է, որ Առուշանյանը հրավիրվել է նախարարության Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման…

  • ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չեն…

    🇦🇲 ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 🔸 Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ՀՀ կառավարության ներկայացրած…

  • Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ։Հաղո…

    🇧🇾🇦🇲 Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ։
    ❗️Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ում հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​առաքելությանը հասցված վնասի և այն կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին։
    📌 Մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ ապահովելու Բելառուսի դիվանագիտական ​​առաքելության և նրա ունեցվածքի, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգությունը։
    🔸 Բելառուսական կողմը ելնում է նրանից, որ վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։