Category: Infocom

  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո …

    🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
    🔸 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ [ՀՀ կառավարություն]

  • Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Ա…

    🤝Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
     
    🇦🇲🇮🇷Քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
     
    📌 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության: [ԱԽ գրասենյակ]

  • Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չ…

    ‼️Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։
    📌 Այս մասին հայտարարում է ՀՀ ՊՆ-ն՝ «հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում»։
    🔸 «Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում», — նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

  • Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցե…

    🇦🇲🇮🇷 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը:
    🗣 Նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը ու Երևանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում՝ դյուրացնելով դրանց աշխատանքը։

  • Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տ…

    🇦🇲🇮🇷 Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը․ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
    🔸 «Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:
    🔸 Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը»:

  • Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնա…

    🇦🇲🇦🇿 Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը․ Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսին
    🗣 «Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ 
    🔸 Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Կհարցնեք, թե ի՞նչ պետք է անել։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա», — նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

  • ԲԸՏՄ-ում հարուցված վարչական վարույթի շրջանակում Բուսաբանական այգու հարավարևելյա…

    🌳 ԲԸՏՄ-ում հարուցված վարչական վարույթի շրջանակում Բուսաբանական այգու հարավարևելյան հատվածում արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի, 35-74 սմ տրամագծով 34 ծառի կոճղերի ապօրինի հատում, ինչի արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16 570 000 ՀՀ դրամ։
    ⚖️ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]
  • Կային հարցադրումներ, որոնք արվել են, և որոնք շարունակվելու են արվել. Ալեն Սիմոնյ…

    Կային հարցադրումներ, որոնք արվել են, և որոնք շարունակվելու են արվել. Ալեն Սիմոնյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
    🗣 «Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունը, և նույնը վերաբերում է Ռուսաստանին: Անընդհատ չենք կարող լարվածության մասին խոսել և լարվածություն պահել: Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն՝ ըստ իրավիճակի է: Դա մարտավարություն չէ: … Որևէ բան չի փոխվել: Այդ խնդիրների շուրջ մենք խոսել ենք և շարունակելու ենք խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը: |1lurer.am|

  • Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների՝ այս տարվա արդեն երկրորդ բանակց…

    🇺🇸🇷🇺 Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների՝ այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ։
    🗞 ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցություններից հետո կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, սակայն դա անմիջապես հնարավոր չի եղել անել։
    ‼️ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունն ու Կրեմլը պայմանավորվել են հայտարարության շուրջ, որը կհրապարակվի այսօր: |azatutyun.am|

  • 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հ…

    ⚖️2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ Հադրութ նահանջելիս փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն դատարանը շարունակվում է քննել այս հարցը։
    📌 Գաբրիելյանի տեղակալ Հրաչյա Ղազարյանը հայտնեց՝ բնագիծը թողնելու ուղիղ հրաման չի լսել, բայց իր տպավորությամբ՝ Գաբրիելյանը զեկուցել է կամ կորպուսի հրամանատարին, կամ շտաբի պետին։ Կորպուսի հրամանատարը, սակայն, դատարանում հայտարարել է՝ Գաբրիելյանն իրեն չի զեկուցել։
    🔗 Կարդալ ավելին

    Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում