Category: Infocom

  • Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանր…

    🇦🇲🇮🇷 Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
    🤝 Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով: [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար …

    🇦🇲🇭🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: [ՀՀ ԱԳՆ]

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հայաստան։ Իրանի ԱԳ նախարարին…

    🇮🇷🇦🇲Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հայաստան։
    🔸 Իրանի ԱԳ նախարարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ |armenpress.am|

  • Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-…

    🇦🇲📞🇷🇺 Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    🗣 Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։ Մոսկվայում բարձր են գնահատել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցում առաջընթացը։
    📌 Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։

  • Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնային գոտում ստորգետ…

    🌏 Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
    📌 Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է…

    ⚖️ Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է․ Քննչական կոմիտե
    🔸 «Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ):
    🔸 Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»:

  • Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նա համակարգելու է սպորտի …

    Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նա համակարգելու է սպորտի ոլորտը:

  • Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Վրաստանի ֆո…

    ⚽️🇬🇪 Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին՝ Վրաստան-Հայաստան հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
    🗣 «Այս միանգամայն անընդունելի արարքի պատճառով մենք վիրավորեցինք և՛ հյուրերի երկրպագուներին, և՛ թույլ չտվեցինք, որ մեր թիմը տոնի իր հաղթանակը հավատարիմ երկրպագուների հետ։
    📌 Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա։ Այս միջադեպը կարող է հանգեցնել ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների, հետևաբար՝ վնասել մեր հավաքականին և վրացի ֆուտբոլասերներին»։ |1tv.ge|

  • Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է՝ ժամանակավորապե…

    🇹🇷 Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է՝ ժամանակավորապես հեռացվելով զբաղեցրած պաշտոնից։ Նույն օրն Իմամօղլուի քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը անցկացրած ընտրություններում նրան առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու։
    🚶‍♀️👮 Ստամբուլում վերջին օրերին չեն դադարում բազմահազարանոց ցույցերը, որոնք զուգորդվում են ցուցարարների և իրավապահների բախումներով։ Ցուցարարները պահանջում են Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի ազատ արձակումը։
    💬 Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության քայլերը Թուրքիայի պառակտմանն ուղղված գործողություններ է անվանել՝ նշելով, որ նրանք փողոցային ահաբեկչության միջոցով փորձում են ճնշել ժողովրդի կամքը։ |civilnet.am|
    Լուսանկարները՝ AP / ակցիա Թուրքիայում / 23.03.2025
  • Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է «Համաս»-ի հրամանատարների սպանության մ…

    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է «Համաս»-ի հրամանատարների սպանության մասին:
    📍 Ըստ իսրայելական ՊԲ-ի՝ սպանվել են «Համաս»-ի մարտական հրամանատար Ահմադ Շիմալին, որ պատասխանատու էր 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը պլանավորելու համար, «Համաս»-ի գումարտակներից մեկի հրամանատար Ջամիլ Վադիանը, քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը։
    📌 Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 23-ին հայտնել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոցին՝ նշելով, որ այնտեղ գտնվող «Համաս»-ի բարձրաստիճան անդամները հիվանանոցը որպես հենակետ էին օգտագործում։ |azatutyun.am|