Category: Infocom

  • Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի արտգործնախարար Աբբա…

    🇦🇿🇮🇷 Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
    🔸 «Ընդգծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի միջև հաղորդակցության արագ ավարտի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
    🔸 Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկել են տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և կապի, էներգետիկ անվտանգության ոլորտներում Ադրբեջանի և Իրանի համագործակցությունից բխող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համատեղ նախաձեռնություններ ու նախագծեր։ |factor.am|

  • Ակցիա իրականացնող վարորդներից մեկը հայտնեց, որ իրենց խոստացել են 100-150 000 դր…

    👥 Ակցիա իրականացնող վարորդներից մեկը հայտնեց, որ իրենց խոստացել են 100-150 000 դրամով աշխատավարձի բարձրացում, բայց հիմա ասում են, որ նման թիվ չեն ասել: 🗣 «Ամեն մեկն ասում ա՝ անձամբ ես ասե՞լ եմ, բայց եթե մեկն ասում ա, ուրեմն՝ դա քննարկված հարց ա, ես էդպես…

  • Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը։…

    🏋️‍♂️ Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը։
    📌 Աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մարզիկների մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։
    [Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե]

  • Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտարարում է, որ այս պահին կազմակերպված տարհանու…

    🇸🇾🇦🇲 Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտարարում է, որ այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է։
    📣 «Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (տեղաշարժվել միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»:
    🗣 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր «Արեմնպրեսի» հետ զրույցում հայտարարել է, որ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:

  • Քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ…

    📍 Քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս:
    📍 Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ-ի հարցը կամ, ինչպես ես պատկերավոր ասացի, այդ իրավիճակը կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • 18 վարորդ ազատվել է աշխատանքից այսօր իրականացված գործադուլի հետևանքով: [Երևանի…

    ‼️ 18 վարորդ ազատվել է աշխատանքից այսօր իրականացված գործադուլի հետևանքով: [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Սա շանտաժ է, սա գործադուլ չէ. Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան «Ոչ մեկը չի խ…

    Սա շանտաժ է, սա գործադուլ չէ. Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
    🔸 «Ոչ մեկը չի խոստացել, որ բարեփոխումները հեշտ են անցնելու: Եվ երբ խոսքը օրական միջինում մոտ 5 միլիոն դրամ կորսված եկամուտի մասին է (նկատի ունի տրանսպորտային համակարգի ստվերային շրջանառությունը՝ խմբ.), բնականաբար, այդ գումարը հետևից բերում է շատ հետաքրքություններ, շահագրգռվածություններ: Մարդիկ չեն ուզում, էդ գումարից հենց այնպես, կներեք էս խոսքիս համար, կտրվեն: Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, շանտաժին չենք տրվելու:
    🔸 Փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ ասենք՝ եկեք կոմպրոմիսի գանք՝ մի քիչ քիչ գողացեք, մի քիչ ավել գողացեք: Այս խոսակցությունները չեն լինելու»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Գրիգորյանը:
    📍 Նա հավելեց, որ կան նաև օբյեկտիվ դժգոհություններ, որոնք բարձրացնում են վարորդները:

  • 18 վարորդ ազատվել է աշխատանքից այսօր իրականացված գործադուլի հետևանքով:[Երևանի ք…

    ‼️ 18 վարորդ ազատվել է աշխատանքից այսօր իրականացված գործադուլի հետևանքով:
    [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են ՌԴ հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղ…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են ՌԴ հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
    🗣 «Համատեղ միացյալ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ կապի գծերը բաց պահելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայում մեր ուժերը գործում են աշխարհագրորեն բավական մոտ հեռավորության վրա», — ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
    📍 Նա նշել է, որ պատրաստ չէ մանրամասներ հայտնել շփումներից, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն «կապի մեխանիզմ ունեն՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։ |armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանի կարծիքով աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ։ «Հայա…

    🔸 Նիկոլ Փաշինյանի կարծիքով աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ։
    🗣 «Հայաստանի ներկայիս կառավարության մեծագույն առաքելությունը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարելն է։ Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ։ Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է հետևյալը՝ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է։ Համոզված չեմ, որ սա ճիշտ արձագանք է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»,- ասաց վարչապետը։
    🔸 Ըստ նրա՝ պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձևը և որդեգրել «պետության» տրամաբանությունը։
    🗣 «Պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված կանոններով և օրենքներով։ Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքներն ու կանոններն ամեն տեղ ոտնահարվում են։ Մենք շատ ենք խոսում, որ մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք։ Իմ կարծիքով հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որն ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված կանոններով գործելուն համապատասխան»,- նշեց նա ԱԺ-ում բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ: |civilnet.am|