🇦🇲🇺🇸 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:
🔥 Այսօր՝ ժամը 12։36-ին, հրդեհ է բռնկվել «Մալաթիա» տոնավաճառում։ 👨🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։
📣 ՆԱՏՕ-ն ողջունում է 1991թ․ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Երկու կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա]
🔸 Ոսկեպարի եկեղեցու տարածքում իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է։ Քաղաքացիները մտնում են ականապատ տարածք, ոստիկանները փորձում են արգելել նրանց։ 👮 Նշենք, որ ոստիկանական կուտակումներ կան այս հատվածում։ Այստեղ է նաև փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։
📷 Քաղաքացիների մի մասը մնացել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում և երկու կողմից փակ է պահում այն։ Տեղում նաև ոստիկանական ուժեր կան։ Բեռնատար մեքենայով փակել են Աճարկուտից Կիրանց մտնող ճամփան։ 🔸 Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիների մի խումբ գնացել է Ոսկեպարի եկեղեցու տարածք։ Նրանք փորձում են կասեցնել այնտեղ իրականացվող ականազերծման աշխատանքները։
✅ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել: 🔸 Մի աշխատանքային խմբում են Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան, Իջևան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարները և Ոսկեպարի մեկ բնակիչ։ 🔸 Մյուս աշխատանքային խմբում՝ ԱԱԾ, ՊՆ և ԳՇ պատշոնյաներ։
📌 Մի խումբ քաղաքացիներ Կիրանց-Ոսկեպար հատվածից մեկնել են Ոսկեպարի եկեղեցու մոտ։ Այս հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Վերահսկող ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին չմտնել ականապատված տարածք։ 👮 Ոստիկանության աշխատակիցը քաղաքացիներին խոստացավ ականազերծման աշխատանքները դադարեցնելու քաղաքացիների պահանջը փոխանցել համապատասխան մարմիններին։
🗣 Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը news.am-ին հայտնել է, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելու: 📌 Ավելի վաղ 24news.am-ը իր տեղեկություններով գրել էր, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել…
‼️ Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը․ հարցաքննությունն ընթանում է դռնփակ։ 🔸 Գասպարյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 21-ի մարտական առաջադրանքի շրջանակներում ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին ժամանակին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ ժամեր շարունակ վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ 🔸 Այժմ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։ Մեղադրյալի աթոռին են նախկին եւ ներկա եւս 3 զինվորական։