Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Փաշինյանը…

    🇦🇲🇧🇪 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:
    🔸 Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
    🇪🇺 Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:

  • Մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության…

    🇦🇲🇪🇺 Մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից:
    📄 Անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին:
    [Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում]

  • Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել…

    Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել

  • Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասա…

    💬 Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան
    🗣 «Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։
    🇦🇲🇪🇺 Խոսելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մասին՝ նա ասել է, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։ |civilnet.am|

  • ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող ս…

    📌 ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ ❗️Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում…

  • Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։…

    Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

  • Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթ…

    ‼️ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։

  • Infocom pinned «Այս երկուշաբթի հանդիպում ենք «Էպոս»-ում՝ խոսելու էպոսից. սպասվող…

    Infocom pinned «Այս երկուշաբթի հանդիպում ենք «Էպոս»-ում՝ խոսելու էպոսից. սպասվող Գիտարբուքը ««Սասնա ծռեր» էպոսը ժամանակի մեջ» թեմայով է։ Բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ, գրականագետ Հայկ Համբարձումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ – որտեղի՞ց, ինչո՞ւ և ինչպե՞ս գտնվեց…»

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:  Նա մարտի 21-ին կմասնակցի…

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
     
    🔸 Նա մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]

  • Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, …

    🗣 Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ:
    📌 Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի։ [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|