Category: Infocom

  • Infocom pinned «CTRL Z` Գուրգեն Սիմոնյանի հետ | Episode 9 Ctrl Z-ի իններորդ թո…

    Infocom pinned «CTRL Z` Գուրգեն Սիմոնյանի հետ | Episode 9 Ctrl Z-ի իններորդ թողարկման հյուրը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է։ Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում»

  • «Viva»-ն բջջային ցանցի հասանելիության խնդիր ունի Երևանի տարածքում օպտիկամանրաթե…

    ‼️ «Viva»-ն բջջային ցանցի հասանելիության խնդիր ունի Երևանի տարածքում օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով։
    🔸 Արագ արձագանքման խմբերն աշխատանքներ են տանում պատճառների վերացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ընկերությունից:

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ…

    🇦🇲🇬🇪 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    ◼️ Նա Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:
    📌 Նշենք, որ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել է՝ Հայաստանը Իլյա 2-րդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով: Հարցին, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ևս ներկա կլինի՞ հուղարկավորությանը, Փաշինյանն պատասխանել է. «Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։

  • Քննչական կոմիտեն հերքում է, որ «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանին առնչվող քր…

    Քննչական կոմիտեն հերքում է, որ «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախաձեռնվել է 422-րդ հոդվածի հիմքով:
    🔸 Վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով:
    🔸 Արմինե Օհանյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ՔԿ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո՝ դրա հետ ծանոթանալու, ինչպես նաև վարույթով եզրափակիչ ակտ կայացնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով:
    ‼️ Նախատեսվում է քրեական վարույթը կարճել, ինչի մասին Արմինե Օհանյանը պատշաճ իրազեկվել է։
    «Հարապակ»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը հարցաքննության է կանչվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի հրման վրա (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հարուցված վարույթի շրջանակում:

  • ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025թ. ամռանը բանակ զորակոչվ…

    🗣 ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025թ. ամռանը բանակ զորակոչված տղաների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի (18 ամիս) դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։
    💬 «Նույն թվականին ծնված երեխաները, որոնք անգամ դասարանցիներ են, տարբեր ժամկետներով են ծառայում. մեկը ծառայում է 2 տարի, մյուսը՝ 1.5։ Մենք նամակներ ու դիմումներ ենք գրել, սակայն բոլորս ստացել ենք նույն պատասխանը՝ օրենքը հետադարձ ուժ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Գայանե Սարգսյանը։ |arm.sputniknews.ru|

  • ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասի…

    ❗️ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
    📌 Հիշեցնենք, որ Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնում, ինչից հետո նա դադարեցրել է անդամակցությունը ՔՊ կուսակցությանը:
    «ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս»,- գրել է Վլադիմիր Վարդանյանը

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին…

    🇺🇸 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ արձանագրում է ԱՄՆ հետախուզական ծառայությունը:
    📑 Սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում կառույցը որպես խոչընդոտի օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը:
    🇦🇲🇦🇿 «Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ»,- գրում է ամերիկյան հետախուզական ծառայությունը: |azatutyun.am|

  • Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրա…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
    📌 Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ |azatutyun.am|

  • The Washington Post-ի տվյալներով՝ անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել Վ…

    🇺🇸 The Washington Post-ի տվյալներով՝ անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
    💬 Ո՛չ Պենտագոնը, ո՛չ ԱՄՆ պետքարտուղարությունը Reuters-ին մեկնաբանություն չեն տվել: Պենտագոնի մամուլի խոսնակ Շոն Փարնելը չի ցանկացել քննարկել ԱԹՍ-ների հետ կապված տեղեկությունը Washington Post-ի հետ:

  • Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր Իրանին կոչ են արել «լրջորեն վերանայել իր սխալ…

    ‼️ Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր Իրանին կոչ են արել «լրջորեն վերանայել իր սխալ հաշվարկները»:
    🗞 Այս մասին գրել է Սաուդիան Արաբիայի պետական Al Hadath լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրին:
    🤝 Էր Ռիադում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Պակիստանի, Թուրքիայի, Սիրիայի, Քաթարի, Քուվեյթի, Լիբանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարներն ու ներկայացուցիչները։
    🇮🇷 «Հանդիպման մասնակիցները կոչ են արել Իրանին վերանայել իր սխալ հաշվարկները և ընդգծել, որ բարիդրացիության և պետական ​​ինքնիշխանության սկզբունքների շարունակական խախտումները զգալի ազդեցություն կունենան առաջին հերթին Իրանի, ապա տարածաշրջանի անվտանգության վրա և ստվեր կթողնեն տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների հետ նրա հարաբերությունների վրա, որոնք լուռ չեն մնա իրենց ռեսուրսներին սպառնացող վտանգների առջև»,- գրում է լրատվականը: |news.am|