Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերա…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։

    [ՀՀ կառավարություն]
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

  • Իրանական «Ֆարս» և «Թասնիմ» լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, …

    🇮🇷 Իրանական «Ֆարս» և «Թասնիմ» լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ ոչ ընթանում են, ոչ էլ եղել են։
    🇺🇸 🗣 «Ֆարս»-ը նաև հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց, այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։
    Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝

  • Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտ…

    🛣 Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա. Ավետիսյան — Վ. Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան — Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • ԱՄՆ-ն 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների…

    🇺🇸 🇮🇷 ԱՄՆ-ն 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները․ Թրամփ
    🗣 «Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիակատար և վերջնական կարգավորման վերաբերյալ։
    📌 Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ | azatutyun.am |

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:
    🗣 «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն… Չեմ ասում ընտրություններում հաղթի… (…) Նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ՝ դա իրողություն է՝ ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն»,- ասել է Փաշինյանը երեկ ՔՊ քարոզարշավն ամփոփող տեսանյութում:
    💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում. «Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»:

  • Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում…

    🇦🇲🇷🇺 Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում են Ռուսաստանի կողմ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց.
    🔻 «Երկրի անուն եք տալիս (ՌԴ՝ խմբ.), կարո՞ղ ենք սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո կարող ենք: Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել ՌԴ խորհրդարանի պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնք ասելու իրավունք չունեն, որովհետև ներքին քաղաքականությանը խառնվել է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների գործողությունների մեջ, փորձագիտական շրջանակներից էդպիսի բաներ, մի փոքր Google անելուց հետո կարող եք տեսնել»:
    Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք՝ դա ինչ փորձ է:

  • Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ (Ադրբեջանի…

    🔸 Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ (Ադրբեջանի՝ խմբ.) հետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է և բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են՝«շատ լավ, դա ձեր ներքին գործն է, մենք չենք բանակցում դրա շուրջ, պարզապես տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում վերջնական ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։
    🔸 Մենք սա ընդունում ենք ի գիտություն և ասում ենք՝ լավ, ափսոս, քանի որ մենք էլ շատ այլ խնդիրներ կարող ենք տեսնել, և դրա լավագույն լուծումը խաղաղության համաձայնագրի տեքստի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի բոլոր տարընթերցումներին Այս հարցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են իրարից և չեն համընկնում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստին] |armenpress.am|

  • Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դ…

    🇦🇲🇮🇷 Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դեղորայք:
    🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ դրա մասին հանրային հայտարարելու անհրաժեշտություն չի եղել:

  • ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամեր…

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչ անելով զգուշավորություն դրսևորել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։
    📣 «ԱՄՆ դիվանագիտական ​​հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, թիրախավորվել են։ Իրանին աջակցող խմբերը կարող են թիրախավորել ԱՄՆ այլ շահերը արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և/կամ ամերիկացիների հետ կապված վայրերն ամբողջ աշխարհում: Հորդորում ենք հետևել մոտակա ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության ուղեցույցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ |armenpress.am|

  • Լարսը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապա…

    🚛 Լարսը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
    ❄️ Պատճառը առատ ձյունն է։ |arm.sputniknews.ru|